fbpx

Ռոբերտ Լևանդովսկին «իջեցնում է վարագույրները»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջ է դրել այն խոսակցություններին, որ ակումբից հեռանալու մտադրություն ունի։

«Հնարավոր է՝ կարիերաս ավարտեմ հենց «Բավարիայում»։ Խոստովանում եմ՝ ամռանը կարիերայի շարունակության այլ տարբերակներ էին ի հայտ եկել, բայց հիմա ամեն ինչ ավարտված է։

Լրիվ իրատեսական է, որ կմնամ այստեղ շատ երկար ժամանակ։ Մեծ կապվածություն եմ զգում այս ակումբի և նրա արժեքների հետ, աջակցում եմ նրան 100%-ով։ Այլևս չեմ պատրաստվում մեկնաբանել իմ ապագայի հետ կապված որևէ ասեկոսե։

Ինչ վերաբերում է տրանսֆերային քաղաքականությանը, ապա մեզ պետք են ֆուտբոլիստներ, որոնք մեր թիմն ավելի ուժեղ կդարձնեն, կբարձրացնեն խաղամակարդակը։ Կարծում եմ՝ մեզ ավելի շատ կօգնի թոփ-մակարդակի 1-2 ֆուտբոլիստների, քան՝ լավ մակարդակի 5 խաղացողների ժամանումը»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Bild-ը։

30-ամյա Լևանդովսկիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»։

Ռոնալդուն Մեսիի շողքի տակ, Լևանդովսկին էլ Ռոնալդուի. ովքեր են 2018թ. լավագույն ռմբարկուները

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դե Լիգտը կատարել է ընտրությունը

«Բավարիան» այս տարի իր պատմության ամենամեծ ներդրումն է անելու». «Բավարիայի» նախագահ

Գրիզմանին գնելու նոր հավակնորդներ են հայտնվել

The Sun. «Բավարիան» Բեյլի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտն է

Խամես. «Զիդանի հետ երբեք խնդիր չեմ ունեցել»

«Ոսկե խաղակոշիկ». Մեսին հեռու-հեռուներում է թողնում իր մրցակիցներին

Շոու, որի «հանդիսավարը» Խամես Ռոդրիգեսն էր․ «Բավարիան» ջախջախեց «Մայնցին» (տեսանյութ)

Խամեսը հրաժարվում է մնալ «Բավարիայում» և ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

Լևանդովսկի. «Ռամոսն ու Ռոնալդուն ինձ համոզում էին տեղափոխվել «Ռեալ»

«ՈւԵՖԱ-ի Պրեմիեր լիգան», անպարտելի «Բարսելոնան», անկրկնելի վան Դեյկը. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

Կլասիկ դիմակայություն. Մեսին ու Ռոնալդուն կպայքարեն Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար

Երկու «հսկաների» դիմակայությունում ուժեղ գտնվեց «Լիվերպուլը» (տեսանյութ)

«Բավարիան» ու «Լիվերպուլն» առաջին խաղակեսում փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Բավարիա» – «Լիվերպուլ»․ հայտնի են մեկնարկային կազմերը

Կովաչ. «Մտածում էի Նոյերին այլ դիրքում օգտագործելու մասին»

Լևանդովսկին ասել է, թե դեռ քանի տարի է մտադիր խաղալ