fbpx

Այստեղ են խաղում առաջնության մասնակիցներից ամենատարեցն ու ամենաարդյունավետը

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք «Գանձասար-Կապանին»:

1․ «Գանձասար-Կապանը» 27-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 7-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+6=4-7, 19-16), ինչը հնարավոր միավորների 43,1 տոկոսն է:

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության աշնանային հատվածում գանձասարցիները 15 հանդիպումներում 24 միավոր էին վաստակել (+6=6-3, 22-13), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն էր: Կապանցիներն ընթանում էին 2-րդ հորիզոնականում:

Նախորդ մրցաշրջանի 17 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» 27 միավոր էր վաստակել (+7=6-4, 23-14), ինչը հնարավոր միավորների 52,9 տոկոսն էր: Այնպես որ, նախորդ մրցաշրջանի համեմատ գանձասարցիները զգալի հետընթաց են ունեցել: «Գանձասար-Կապանը» 5 միավոր պակաս վաստակեց, մեկ հաղթանակ պակաս տոնեց, 3 պարտություն ավելի կրեց: Թիմի արդյունավետությունը նվազել է 4 գնդակով, իսկ բաց թողած գոլերի քանակն ավելացել է 2-ով:

2․ «Գանձասար-Կապանն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում: Առաջին շրջանում թիմն ընդամենը 6 միավոր վաստակեց (+1=3-4, 8-10), ինչը հնարավոր միավորների 25 տոկոսն է: Երկրորդ շրջանում «Գանձասար-Կապանը» զգալի առաջընթաց գրանցեց՝ վաստակելով 13 միավոր (+4=1-3, 8-5), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց 11 միավոր (+3=2-3, 11-6), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Ալաշկերտին» (0-1), «Փյունիկին» (1-2) և «Արցախին» (0-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 9 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց հնարավոր միավորների 40,7 տոկոսը (+3=2-4, 8-10): Մրցակցի հարկի տակ «Գանձասար-Կապանին» հաջողվել է հաղթանակ տոնել «Փյունիկի» (1-0, 3-1) և «Արարատի» (2-0) նկատմամբ:

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով 

3․ «Գանձասար-Կապանը» մեկնարկային 6 հանդիպումներում այդպես էլ չվայելեց հաղթանակի բերկրանքը (3-ական ոչ-ոքի և պարտություն): Դա թիմի պատմության մեջ նոր հակառեկորդ է: Նախկինում կապանցիները չէին հաղթել մեկնարկային 5 հանդիպումներում (2009թ.՝ 5 պարտություն, 2017/18թթ.՝ 2 ոչ-ոքի, 3 պարտություն):

Առաջնությունում առաջին հաղթանակը գանձասարցիները տոնեցին միայն 7-րդ խաղում՝ սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթելով «Արարատին»: Աշնանային հատվածի վերջնագծում «Գանձասար-Կապանը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց: Այդ հաղթանակներին նախորդել էր 417 րոպե տևած գոլային երաշտը:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Անցկացրած 17 հանդիպումներից 7-ում կապանցիների դարպասն անառիկ է մնացել, որից 3-ում՝ անընդմեջ: 8 խաղում էլ գանձասարցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Գանձասարցիները խոշոր հաշվով երկու հաղթանակ տոնեցին («Արարատ»՝ 4-0, «Բանանց»՝ 3-0): «Գանձասար-Կապանը» խոշոր հաշվով պարտվեց «Լոռիին»՝ բաց թողնելով 3 անպատասխան գնդակ:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ երկուական հանդիպումներում «Գանձասար-Կապանին» այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Ընդ որում ալաշկերտցիներին կապանցիները պարտվել էին միևնույն 0-1 հաշվով, իսկ «Արարատ-Արմենիայի» հետ երկու խաղերում էլ գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել: Առավել հաջող «Գանձասար-Կապանը» խաղացել է «Արարատի» հետ՝ երկու հանդիպումներում էլ հաղթելով «չոր» հաշվով՝ 4-0, 2-0:

4․ «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որից իրացվել է 5-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Միհրան Մանասյանը գրավել է արցախցի Սամուր Ագամագոմեդովի, «Լոռիի» դարպասապահ Դանիլո Ռյաբենկոյի և փյունիկցի Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները: Ալեքս Քրիստիան Ջունիորն էլ 11մ հարվածով խոցել է «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Թիմի դարպասին նշանակված 11մ երկու հարվածներից մեկն է ավարտվել դարպասի գրավմամբ: Փյունիկցի Էրիկ Վարդանյանը խոցել է Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Իսկ մինչ այդ Գրիգոր Մելիքսեթյանի դարպասին փյունիկցի Ռումյան Հովսեփյանի կատարած հարվածից հետո գնդակը հետ էր մղվել դարպասաձողից:

5․ Արդյունավետությամբ գանձասարցիները գերազանցեցին միայն «Շիրակին», «Արցախին» և «Արարատին»: Թիմի խփած 19 գոլերի հեղինակներ դարձան 7 գանձասարցիներ, ինչպես նաև արարատցի Գոռ Պողոսյանն ու արցախցի Համլետ Ասոյանը, որոնք դարձան ինքնագոլի հեղինակներ: Միհրան Մանասյանը, Դրիսա Դիարասուբան և Գևորգ Օհանյանը բացեցին գոլերի հաշիվը «Գանձասար- Կապանում»:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց թիմի նորեկ, ճանաչված ռմբարկու Միհրան Մանասյանը՝ խփելով 6 գնդակ: 29-ամյա Մանասյանը գերազանցեց նախկին գանձասարցիներ Էդգար Սաֆարյանի (2007թ.) և Սամվել Մելքոնյանի (2013թ.) տարիքային ռեկորդը: Նրանք այդ տարիքում 4 գոլի հեղինակ էին դարձել:

Միհրան Մանասյանը Բարձրագույն խմբում խփած գոլերի քանակը հասցրեց 75-ի և ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում 20-21-րդ տեղերն է բաժանում Մարկոս Պիզելիի հետ: Այդ ցուցանիշով Մանասյանն ընթացիկ առաջնության մասնակիցների մեջ ամենաարդյունավետն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Գրիգոր Մելիքսեթյան․ «Արամ Հայրապետյանը փայլուն խաղ անցկացրեց» (տեսանյութ)

Միայն 1 հաղթական մեկնարկ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Աշոտ Կարապետյանը հերթական մեդալն է նվաճել Թուրքիայում

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Լեռնադահուկային սպորտ. Աշոտ Կարապետյանը երկրոդն է

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը Մխիթարյանի համար տեղ գտավ իր խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

«Տաք» ու «կրակոտ» ֆուտբոլ «Արարատ-Արմենիայի» և «Գանձասար-Կապանի» միջև․ VNews-ի ֆոտոշարքը

Աշոտ Բարսեղյան․ «Կարծում եմ՝ Գեղամ Հարությունյանը կկարողանա օգուտ տալ Հայաստանի հավաքականին, եթե հրավեր ստանա» (տեսանյութ)