fbpx

Մխիթարյանը՝ միակ մխիթարանք․ Ինչո՞ւ առնվազն 5 տարի չենք ունենա նոր Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին կդառնա 30 տարեկան։ Սա ֆուտբոլային առումով բավականին հասուն տարիք է։ Ֆուտբոլիստներն իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնում են տարիքային տարբեր ժամանակահատվածներում։ Այդ առումով, որպես այդպիսին, կոնկրետ սահմանագիծ չկա, սակայն կոնկրետ Մխիթարյանի դեպքում պարզ է, որ կարիերան աստիճանաբար հետընթաց է ապրելու։

Հենրիխն իր ակումբային կյանքում միշտ քայլ առ քայլ է առաջ գնացել՝ հանդես գալով ավելի ու ավելի բարձրակարգ ակումբներում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունն առաջին հետքայլն էր։ Հայ ֆուտբոլիստին կատարյալ կարիերայի համար մնացել էր մեկ քայլ՝ խաղալ «Բարսելոնայում», Մադրիդի «Ռեալում» կամ «Բավարիայում», սակայն դա մնացել է անգերազանցելի բարձունք։

Հպարտանալով Մխիթարյանով և նրա նվաճումներով՝ ակամայից հարց է առաջանում։ Առաջիկայում կրկին կունենա՞նք այդ տրամաչափի ֆուտբոլիստ, որը, առանց վերապահումների, կհամարվի համաշխարհային մակարդակի աստղ, ինչպիսիք շատ քիչ են կամ համարյա չկան նախկին ԽՍՀՄ հանրապետություններում։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Նշեմ պատճառները։

1․ Նպատակամղվածություն

Մարդիկ սիրում են ասել՝ այսինչ ֆուտբոլիստը տաղանդավոր է, այսինչը՝ աշխատասեր։ Ո՛չ։ Աշխատասեր լինելը նույնպես տաղանդ է, և այն բոլորին տրված չէ։ Մխիթարյանի այդ հատկանիշը մատնանշելը միգուցե արդեն ծեծված թեմա է, բայց թվում է՝ հայ երիտասարդ ֆուտբոլիստներից շատերը զերծ են այդ շնորհից։ Այսօր եթե հայացք նետեք «Փյունիկի» կամ «Բանանցի» պատանեկան թիմերին, կտեսնեք հարյուրավոր «գտածոների», տաղանդների, որոնց մոտ, սակայն, ժամանակն ի հայտ է բերում նպատակամղվածության բացակայություն։

Առավել ևս, եթե դու Հայաստանից ես, որի տեղն աշխարհում շատ-շատերը չգիտեն, պետք է կրկնակի անգամ ավել աշխատես, որպեսզի հրավիրես ուժեղ ակումբների ուշադրությունը։ Հարցն այստեղ էությամբ լիդեր լինել-չլինելու մասին չէ։ Մեկ անգամ չենք ասել, որ Մխիթարյանը որպես ավագ հազվադեպ է արդարացրել սպասելիքները, սակայն ազգային հավաքականում ելույթներն ուրիշ պատմություն են։ Ամենակարևորը ներքին ուժ, անհագ ցանկություն ունենալն է զարգանալու և անընդհատ առաջադիմելու։

Տարվա խոսք, 12-րդ խաղացող և այլ հետաքրքիր անվանակարգեր. 2018-ի ամփոփումը հայկական ֆուտբոլում

2․ Համակարգի բացակայություն

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը զարկ տալու համար է հրավիրվել Խինես Մելենդեսը։ Նա եկել է, որ համակարգ ստեղծի, իսկ դրա համար առնվազն մի քանի տարի կպահանջվի։ Համակարգ ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ երեխան, պատանին ֆուտբոլային լուրջ կրթություն ստանա մինչ 15-16 տարեկան դառնալը։ Մարզիչներն այնքան պրոֆեսիոնալ լինեն, որ այդ պատանին հետագայում որպես պրոֆեսիոնալ աչքի չընկնի մանկական սխալներով, այնպիսիններով, որոնք պետք է շտկվեին փոքր տարիքում։

Հետևաբար, քանի դեռ համակարգն արմատացած չէ, մենք առկայծումներով ենք ունենալու մեծ հույսեր ներշնչող ֆուտբոլիստներ։ Ի հայտ կգան Էդգար Մանուչարյաններ, Ժորա Հովհաննիսյաններ, մի քանի տարի անց՝ Հենրիխ Մխիթարյաններ կամ էլ Վահան Բիչախչյաններ, սակայն դա կլինի անհատների բնատուր տվյալների կամ էլ ծայրահեղ մեծ աշխատասիրության արդյունքը։ Իսկ համակարգի գոյությունը և ճիշտ աշխատանքը կերաշխավորեն որոշակի մակարդակի ֆուտբոլիստների մշտական հոսքը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

#Ապրող_ֆոտոներ_15. Յուրա Մովսիսյանի ամենահայտնի նկարն ու սարսափելի քամին

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Պահել, թե՞ վաճառել․ Football London-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ InStat-ի

«Արսենալը» որոշել է Դենիս Սուարեսի ճակատագիրը

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

Յուրան՝ ՅՈՒՐԱհատուկ կարգավիճակում․ Առաջին տպավորությունները հավաքականի հայտացուցակից

«Արսենալը» մյուս լոնդոնյան գրանդերի հետ կպայքարի «Միլանի» աստղի համար

Սուլշերը՝ գավաթից դուրս մնալու մասին․ «Սա մեր վատագույն հանդիպումն էր»

Մխիթարյանը FIFA-19-ում Եվրոպա լիգայի հատուկ քարտի է արժանացել

Էմերի․ «Մարզիչն իր ֆուտբոլիստների հետ պետք է անի այն, ինչ ծնողն անում է իր երեխաների հետ»

Արսեն Վենգեր․ «Կարիք չկա, որ ես Էմերիին խորհուրդներ տամ»

Հրապարակվել է «Արսենալի» հավանական նոր մարզաշապիկը (նկար)

Մեսիի ֆանտաստիկ վիճակագրությունն անգլիական ակումբների դեմ