fbpx

«Արարատ-Արմենիայից» հեռացված մարզիչը գլխավորել է բելառուսական թիմը

Բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոն նշանակվել է «Տորպեդո-Բելազի» գլխավոր մարզիչ՝ ստորագրելով 2 տարվա պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Տորպեդո-Բելազը» Բելառուսի ավարտված առաջնությունում 16 թիմի պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Այնտեղ հանդես է գալիս հայազգի կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը, իսկ 2017թ․ մրցաշրջանում ելույթ էր ունենում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։

Սկրիպչենկոն Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ ստանձնել էր «Արարատ-Արմենիայի» մարզչական ղեկը, սակայն պաշտոնից հեռացվել էր 8 տուր անց։ Թիմը նրա գլխավորությամբ անցկացրած հանդիպումներում տոնել էր 3 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 3 պարտություն։ Սկրիպչենկոյին այդ պաշտոնում փոխարինել է Վարդան Մինասյանը։

Բելառուս մասնագետը որպես «Մինսկի» գլխավոր մարզիչ 2013 թվականին դարձել է Բելառուսի գավաթակիր։ Վիկտոր Գոնչարենկոյի հետ աշխատել է ռուսական «Կուբանում» և «Ուրալում», որոնք ավելի ուշ անձամբ է գլխավորել։ Գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է նաև «Կռիլյա Սովետովում» ու «Անժիում»։

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

«Արարատ-Արմենիան» մեկ օրում հաղթել է Կիպրոսի 2-րդ դիվիզիոնի 2 թիմերի

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Ռուս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիան» սերբ դարպասապահով համալրվեց

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը միացավ «Լոռիին»

Արման Հովհաննիսյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Պաշտոնական. «Գանձասար-Կապանի» լեգեոները համալրեց «Արարատ-Արմենիան»

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը

Վարդան Բակալյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը