fbpx

Կանավարո․ «Մեսիին հրավիրելը միակ բանն է, որ կօգնի «Նապոլիին» կանգնեցնելու «Յուվենտուսին»

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006 թվականի դափնեկիր Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ «Յուվենտուսի» գերիշխանությանն Ա Սերիայում կարող է վերջ դնել միայն այն, եթե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին համալրի «Նապոլիի» շարքերը։

«Ինձ իսկապես թվում էր, թե «Նապոլին» և «Ինտերը» կարող են ընդհատել «Յուվենտուսի» գերիշխանությունը, սակայն տպավորություն է, որ թուրինյան թիմը շարունակելու է ընթանալ առաջ՝ անկախ հանգամանքներից։

«Յուվեն» արժանի է գովասանքի, քանի որ հասկանում է, թե ինչպես գործել կոնկրետ իրավիճակներում։ Նրանք հրավիրեցին Ռոնալդուին, երբ անհրաժեշտ էր թիմին փոխանցել վստահություն և նոր շունչ, ևս մեկ քայլ կատարել եվրագավաթներում և ամրապնդել Ա Սերիայում անսասան առաջատարություն ունենալու միտումը։

Միակ բանը, որ «Նապոլիին» կօգնի խլելու տիտղոսը «Յուվենտուսից», Մեսիի տրանսֆերը ձեռք բերելն է։ Կամ պետք է հասնել դրան, կամ էլ «Նապոլին» ստիպված կլինի սպասել, թե երբ թուրինցիներն իրենց կամքով կհանձնեն տիտղոսը»,- Կանավարոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Կանավարոն նշել է այն միակ ֆուտբոլիստին, ումից վախեցել է որպես պաշտպան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հիգուայինը շատ կտրուկ է պատասխանել իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին

Պեպ Գվարդիոլա. «Գրեթե անհնար է մրցել «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ»

«Բարսելոնան» ասել է, թե որքան արժե Կոուտինյոն

Sky Italia. Գոնսալո Հիգուայինը կարիերան կշարունակի այլ ակումբում

«Բարսելոնա»-«Լևանտե». Կատալոնացիների հայտացուցակը գավաթային հանդիպման համար

Ռեմսին պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ

«Սա դեռ սկիզբն է». Ռոնալդուն կանգ առնելու մտադրություն չունի

Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսին» դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր. պորտուգալացու առաջին մրցանակը նոր ակումբում (տեսանյութ)

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է դե Յոնգի վերաբերյալ լուրերը

Իտալիայի Սուպերգավաթ. «Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Անավարտ զառանցանք». Թոփ-5 ձմեռային տրանսֆերային շշուկներ, որոնք արդեն լուրջ զզվացրել են

Ալեգրի. «Ռոնալդուն պետք է ինչ-որ մի բան հաղթի «Յուվեի» հետ, որ ասի, թե հաղթողի հոգեբանություն է բերել այս թիմ»

Ժորդի Ալբա. «Կցանկանայի կարիերաս ավարտել «Բարսելոնայում»

«Բարսելոնան» հայտնել է իր դիրքորոշումը նոր մարզչի վերաբերյալ

Դենիս Սուարեսը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

Պաշտոնական․ Պաուլինյոն այլևս չի հանդիսանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ