fbpx
Բաժիններ

«Հարկավոր է չսավառնել երկնքում և քրտնաջան աշխատել»․ Ֆաբրեգասը՝ «Չելսիի» երիտասարդ աստղի մասին

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ թիմի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ։

«Կալումն ունի բոլոր տվյալները, որպեսզի թնդեցնի իր անունը համաշխարհային ֆուտբոլում։ Ասել եմ նրան, որ մեծ հիասթափություն կապրեմ, եթե իր հնարավորությունների առավելագույնին չհասնի։ Հադսոն-Օդոյին տաղանդավոր է և կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ։

Պարզապես հարկավոր է չսավառնել երկնքում և շատ ու քրտնաջան աշխատել։ Կալումը համեստ տղա է, նա սիրում է ֆուտբոլը, և, հուսով եմ, արդեն շուտով կբացահայտի իր լավագույն որակները»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է «ազնվականների» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հադսոն-Օդոյիի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը պատրաստ է Անգլիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 33 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Ֆաբրեգասին, ապա արդեն պարզ է, որ նա կհեռանա «Չելսիից» և, ամենայն հավանականությամբ, կհամալրի «Մոնակոյի» շարքերը։

Սեսկ Ֆաբրեգասի հաջորդ ակումբը հայտնի է. ինչպես իսպանացին հրաժեշտ տվեց «Սթեմֆորդ Բրիջին» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ». Ինչու՞ առաջին իսկ խաղում ձախողվեց Գրիզմանը

Պաշտոնական․ «Չելսիի» պաշտպանը տեղափոխվեց «Ռոմա»

Հայտնի է «Չելսի» – «Լեսթեր» հանդիպման մրցավարի փոփոխման պատճառը

Ֆաբրեգասն արձագանքել է Մոուրինյոյի մասնակցությամբ հուզիչ տեսանյութին

«Չելսին» չկարողացավ հաղթել «Լեսթերին» (տեսանյութ)

Լեմպարդ. «Կանտեն ընդմիջմանն ինձ ասաց, որ իր ոտքերը մահացել են, իսկ հետո…»

«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» համազգեստները՝ L’Equipe-ի ամենաանճաշակների շարքում (ֆոտոշարք)

Կլոպ. «Ադրիանն առաջատար է նաև հանդերձարանում. ընդմիջմանն ինձնից բարձր էր խոսում»

Ժորժինյոյի հետաքրքիր նվաճումը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում

«Հաղթանակի բերկրանքը». VNews-ի բացառիկ ֆոտոշարքը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պարգևատրման արարողությունից (լուսանկաներ)

Հայտնի է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Լեմպարդը նշել է «Չելսիի» պարտության հիմնական պատճառը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում

«Լիվերպուլը»՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)

«Չելսին» սխալ է տպել Ժորժինյոյի անունը մարզաշապիկի վրա (ֆոտո)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Լիվերպուլին» (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Լիվերպուլ» – «Չելսի». Մեկնարկային կազմեր