fbpx
Բաժիններ

Ջերարդը նրա հետ կաշխատի արդեն մարզչի կարգավիճակով․ Անգլիացի հայտնի հարձակվողը՝ «Ռեյնջերսում»

«Բորնմուտի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն տեղափոխվել է «Գլազգո Ռեյնջերս»։ Այս մասին հաղորդում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։

«Ռեյնջերսը» վարձակալել է ֆուտբոլիստին 1,5 տարի ժամկետով։ Դեֆոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման՝ չդառնալով գոլի հեղինակ։

«Ուրախ եմ Դեֆոյին «Ռեյնջերսում» տեսնելու հնարավորության կապակցությամբ։ Նա տաղանդավոր հարձակվող է, փորձառու ֆուտբոլիստ, որը շատ գոլեր է խփել բոլոր այն ակումբներում, որտեղ հանդես է եկել։ Ջերմեյնը հրաշալի համալրում կլինի մեր թիմի համար։ Անհամբերությամբ ենք սպասում նրան կազմում ինտեգրելու հնարավորությանը»,- տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը։

36-ամյա Դեֆոն ավելի վաղ ելույթ է ունեցել «Վեստ Հեմում», «Տոտենհեմում», «Պորտսմուտում», «Տորոնտոյում» և «Սանդեռլենդում»։ Նա Անգլիայի ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 57 անգամ՝ իր հաշվին գրանցելով 20 գնդակ։

«Ռեյնջերսը» Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 42 միավոր և առաջատարի դերն է կիսում նույնքան միավոր ունեցող «Սելթիկի» հետ, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։

Ջերարդ․ «Մոուրինյոն սերիական հաղթող է, ոչ ոք չի կարող նրան քննադատել»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական․ Մարիո Բալոտելին վերադարձավ Իտալիա

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Արթուր Եդիգարյանը հեռացել է «Պրոլետեր Նովի Սադից»

Զիդանն ասել է իր խոսքը Նեյմարի տրանսֆերի հետ կապված

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

Պաշտոնական. Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

«Բարսելոնայից» հաստատում են՝ Կոուտինյոն շուտով կտեղափոխվի «Բավարիա»

Աղբյուր․ Կոուտինյոյի տրանսֆերը մոտ է իրականություն դառնալուն

«Բարսելոնայի» երկրպագուների խումբը վանկարկել է «Նեյմա՛ր, Նեյմա՛ր» (տեսանյութ)

Մագուայրը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» սուպեր առաջարկը՝ հանուն «Մանչեսթեր Յունայթեդի»

Պոգբան հավատում է հրաշքին. Ռայոլան «Օլդ Թրաֆորդ» է ժամանելու

Օզիլը կարող է «ստիպված» հեռանալ «Արսենալից»

«Նեյմար օպերացիա». ՊՍԺ-ն «Բարսելոնայի» մեկ այլ աստղի է ցանկանում բրազիլացու դիմաց

Վալվերդեն՝ Նեյմարի տրանսֆերի մասին. «Մինչև օգոստոսի 31-ն ամեն ինչ կարող է պատահել»

«Ֆլորենտինո Պերեսի համար անհնարին ոչինչ չկա». Պոգբայի եղբայր