fbpx

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության հետնապահներից մեկին՝ «Արարատին»:

1․ «Արարատն» այս անգամ էլ անհաջող ելույթներ ունեցավ՝ 27-րդ առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում վաստակած 13 միավորով (+3=4-10, 11-24) զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը: Դա հնարավոր միավորների ընդամենը 25,4 տոկոսն է:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության աշնանային հատվածում «Արարատը» 15 հանդիպումներում վաստակած 9 միավորով (+2=3-10, 11-28) եզրափակել էր մրցաշարային աղյուսակը: Դա հնարավոր միավորների ընդամենը 20 տոկոսն էր:

Նախորդ մրցաշրջանի 17 հանդիպումներից հետո «Արարատը» 12 միավորով (+3=3-11, 14-31) եզրափակել էր մրցաշարային աղյուսակը: Փաստորեն, նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ արարատցիները մեկ միավոր ավելի են վաստակել, 1 պարտություն պակաս են կրել, բայց 3 գնդակ պակաս են խփել: Փոխարենն ավելի հուսալի է դարձել թիմի պաշտպանությունը, որի արդյունքում  «Արարատը» 7 գոլ պակաս բաց թողեց:

2․ Առաջնության աշնանային հատվածում «Արարատը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: «Արարատն» առաջնությունը սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որի օրոք անցկացրած 9 հանդիպումներում ընդամենը 5 միավոր վաստակեց (+1=2-6, 7-17), ինչը հնարավոր միավորների 18,5 տոկոսն է:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ արարատցիներն ավելի հաջող հանդես եկան՝ 8 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր (+2=2-4, 4-7), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

3․ «Արարատը» միևնույն արդյունքը ցույց տվեց առաջնության 1-ին և 2-րդ շրջաններում՝ վաստակելով 5-ական միավոր (+1=2-5), ինչը հնարավոր միավորների 20,8 տոկոսն է: Եթե 1-ին շրջանում թիմի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 6-15 էր, ապա 2-րդ շրջանում այն կազմել էր 4-9:

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով 

«Արարատը» համեմատաբար հաջող խաղաց մրցակցի դաշտում՝ անցկացրած 7 հանդիպումներում վաստակելով 7 միավոր (+2=1-4, 5-10), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Արարատ-Արմենիային» (2-1) և «Փյունիկին» (1-0):

Սեփական դաշտում անցկացրած 10 հանդիպումներում «Արարատի» ֆուտբոլիստները վաստակեցին ընդամենը 6 միավոր (+1=3-6, 6-14), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է: Դա վատագույն արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ: Սեփական հարկի տակ արարատցիները պարտվել են «Ալաշկերտին» (0-1), «Բանանցին» (2-4, 0-1), «Փյունիկին» (1-3), «Արարատ-Արմենիային» (0-1) և  «Գանձասար-Կապանին» (0-2):

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով 

4․ «Արարատն» ընթացիկ առաջնության 3 հակառեկորդ սահմանեց՝ 12 խաղ շարունակ չկարողանալով գեթ մեկ հաղթանակ տոնել (4 ոչ-ոքի, 8 պարտություն), կրելով 7 անընդմեջ պարտություն (5-ը՝ Արմեն Ստեփանյանի օրոք), 456 րոպե անընդմեջ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

17 հանդիպումներից 9-ում «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով միայն 4-ում:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով մեկ պարտություն կրեցին՝ «Գանձասար-Կապանի» հետ խաղում 4 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Արարատցիները խոշոր հաշվով հաղթանակ չտոնեցին:

5․ Առաջնության մասնակից թիմերից «Արարատը» միակն էր, որին հաջողվեց հաղթել Արամ Ոսկանյանի գլխավորած «Ալաշկերտին»: Մինչ այդ չեմպիոնը նրա օրոք անցկացրած 8 հանդիպումներում անպարտելի էր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Այդ հաղթանակով «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել «Ալաշկերտի» հետ ՀՀ առաջնություններում կրած 13 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել էր 2016/17թթ. առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

Առավել անհաջող «Արարատը» խաղաց «Բանանցի» և «Գանձասար-Կապանի» հետ՝ պարտվելով անցկացրած 2-ական խաղերում էլ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Ռուս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Արարատ-Արմենիան» սերբ դարպասապահով համալրվեց

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը միացավ «Լոռիին»

Արման Հովհաննիսյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Պաշտոնական. «Գանձասար-Կապանի» լեգեոները համալրեց «Արարատ-Արմենիան»

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

Արևմտյան Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Նիմից

«Արարատ-Արմենիայից» հեռացված մարզիչը գլխավորել է բելառուսական թիմը

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները և Հեբերը շնորհավորում են տոների կապակցությամբ (տեսանյութ)

«Ուշագրավ էր բելգիական ակումբի ակադեմիայի աշխատանքը»․ Արամ Ոսկանյանը՝ «Սենտ Թրույդենում» վերապատրաստում անցնելու մասին

Առաջնության սենսացիան, որի «վառելիքը» վերջնամասում սպառվեց