fbpx

Դիեգո Սիմեոնեի որդին և Մաուրո Գևգեոզյանը՝ թիմակիցներ

«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Ջանլուկա Սիմեոնեն տեղափոխվել է «Խիմնասիա Լա Պլատա»։ Այս մասին հաղորդում է վերջինիս պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի ամառ։ Գործարքի մանրամասների մասին չի հաղորդվում։

20-ամյա Ջանլուկան Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդին է։ Երիտասարդ ֆուտբոլիստն ավելի վաղ ելույթ է ունեցել նաև իտալական «Ֆրոսինոնեում» և չիլիական «Ունիոն Լա-Կալերայում»։

«Խիմնասիա Լա Պլատան» Արգենտինայի ընթացիկ առաջնությունում կայացած մեկնարկային 15 տուրում վաստակել է նույնքան միավոր և 26 թիմի պայքարում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 21-րդ հորիզոնականը։

Հենց այս ակումբում է հանդես գալիս նաև հայազգի 32-ամյա հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, որը 2014 թվականին 2 ընկերական հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Ինչ վերաբերում է Սիմեոնեների ընտանիքին, ապա Դիեգոյի ավագ որդին՝ 23-ամյա հարձակվող Ջիովանին, ներկայումս պաշտպանում է իտալական «Ֆիորենտինայի» մարզական պատիվը։ Նա Իտալիայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ՝ դառնալով 4 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Դիեգո Սիմեոնե. «2000 անգամ ասել եմ, որ մի օր կվերադառնամ «Ինտեր»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսան» պատրաստ է 50 մլն եվրո վճարել «Այնտրախտի» հարձակվողի համար

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել պատժել Ռոնալդուին Սիմեոնեին ուղղված ժեստի համար

«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» միանգամից 3 ֆուտբոլիստի

Դե Լիգտը կատարել է ընտրությունը

«Չելսին» փոշմանել է. Հիգուայինը կարող է վերադառնալ «Յուվենտուս»

Ռուսլան Կորյանը կարիերան շարունակելու շատ էկզոտիկ տարբերակ է գտել

«Ռեալի» նոր թիրախը «Յուվենտուսում» է

«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Ատլետիկոյի» աստղին ձեռք բերելուն

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին

Ազարը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները

«Բարսելոնան» դե Լիգտին գնելու պայքարում առաջ է անցել մրցակիցներից

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մոդրիչի փոխարինողը «Ռեալում»

Գրիզմանի հրաժարագինը հուլիսի 1-ին կնվազի 80 մլն եվրոյով

10 ֆուտբոլիստ, որ արժանացել է մրցակցի երկրպագուների ծափահարություններին

Աղբյուր. «Ռեալն» ու «Յունայթեդը» հնարավոր է փոխանակվեն դարպասապահներով

The Sun. «Բավարիան» Բեյլի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտն է