Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 1986թ․ չեմպիոն Դիեգո Մարադոնան հերթական անգամ անդրադարձել է երկրի հավաքականի ավագ, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին։
«Ես սիրում եմ նրան ամբողջ սրտով, նա ֆենոմեն է, բայց հավաքականում Լեոյին ցանկանում են առաջատար դարձնել։ Նա երբեք չի լինի լիդեր, չի ունենա առաջատարի որակներ։ Նա միշտ կմնա իր մարզական, ֆուտբոլային և ընտանեկան աշխարհում»,- ասել է Մարադոնան Radio la Red-ին տված հարցազրույցում։
Մարադոնան և Մեսին աշխատել են միասին, երբ 58-ամյա Դիեգոն մարզում էր Արգենտինայի հավաքականը։ «Ալբիսելեստեն» Մարադոնայի գլխավորությամբ մասնակցել է աշխարհի 2010թ․ առաջնությանը և պայքարից դուրս մնացել քառորդ եզրափակիչում՝ 0-4 հաշվով պարտություն կրելով Գերմանիայի հավաքականից։
Մարադոնա․ «Եթե Պերեսը որոշել է բաց թողնել Ռոնալդուին, նշանակում է՝ այդպես է պետք եղել»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո