fbpx

Առաջնության «ամենահայկական» թիմը միակն է մրցաշարում այդ հետաքրքիր ցուցանիշով

«Արցախի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ն ավարտում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության հետնապահ «Արցախին»:

1. Բարձրագույն խմբի նորեկ «Արցախն» անհաջող ելույթներ ունեցավ 27-րդ առաջնության աշնանային հատվածում՝ 16 հանդիպումներում վաստակած 12 միավորով (+2=6-8, 13-27) եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Դա հնարավոր միավորների ընդամենը 25 տոկոսն է:

2. «Արցախը» միևնույն արդյունքը ցույց տվեց առաջնության 1-ին և 2-րդ շրջաններում՝ վաստակելով 6-ական միավոր (+1=3-4), ինչը հնարավոր միավորների 25 տոկոսն է: Եթե 1-ին շրջանում թիմի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 7-18 էր, ապա 2-րդ շրջանում այն կազմել էր 6-9:

«Արցախի» մոտ սեփական դաշտի գործոնը զգալի էր: Անցկացրած 8 հանդիպումներում թիմը վաստակեց նույնքան միավոր (+1=5-2, 7-8), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Սեփական հարկի տակ արցախցիները պարտվել են «Լոռիին» (2-3) և «Շիրակին» (0-1):

Մրցակցի հարկի տակ «Արցախն» անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց ընդամենը 4 միավոր (+1=1-6, 6-19), ինչը հնարավոր միավորների 16,6 տոկոսն է: Հյուրընկալվելիս արցախցիները 5 անընդմեջ պարտություն կրեցին: Միակ հաղթանակը մրցակցի հարկի տակ «Արցախը» տոնել է «Գանձասար-Կապանի» նկատմամբ (2-0):

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

3. Բարձրագույն խմբում «Արցախը» նորամուտը նշեց «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակով, որին հաջորդեց առանց հաղթանակների 11 խաղերի շարքը (5 ոչ-ոքի, 6 պարտություն): «Արցախը» 4 խաղ անընդմեջ անպարտելի մնաց՝ այդ հանդիպումներում դարպասը պահելով անառիկ:

17 հանդիպումներից 7-ում «Արցախը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով միայն 5-ում:

«Բանանցի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով 

«Արցախի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 2 պարտություն կրեցին («Ալաշկերտ»՝ 0-6, «Շիրակ»՝ 0-3): Ընդ որում «Ալաշկերտից» կրած պարտությունն ընթացիկ առաջնությունում գրանցված ամենախոշոր հաշիվն էր: «Արցախը» մեկն էր այն 3 թիմերից («Փյունիկ», «Արարատ»), որին չհաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել:

4․ Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Արցախը» հանդես եկավ «Գանձասար-Կապանի» դեմ՝ երկու հանդիպումներում վաստակելով 4 միավոր (2-2, 2-0): Իսկ ահա «Լոռիի» և «Շիրակի» հետ անցկացրած երկուական հանդիպումներում էլ արցախցիները պարտվել են: «Արցախին» այդպես էլ չհաջողվեց գրավել «Փյունիկի» (0-2, 0-0) և «Շիրակի» (0-3, 0-1) դարպասները:

«Փյունիկի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

5․ «Արցախի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 4 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: «Արցախը» միակ թիմն է, որն այդպես էլ 11մ հարվածի իրավունք չստացավ:

Փյունիկցի Ռումյան Հովսեփյանը, գանձասարցի Միհրան Մանասյանն ու ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը 11մ հարվածով խոցել են Սամուր Ագամագոմեդովի պաշտպանած դարպասը: Շիրակցի Ժան-Ժակ Բուգուհին էլ հաղթող է դուրս եկել Էրիկ Մելիքսեթյանի հետ մենամարտում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Սևադա Արզումանյան․ «Տղաներն անվստահ էին գործում խաղային պարզունակ իրավիճակներում»

Վարդան Մինասյան․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է վերջին քայլը կատարելու դեպի չեմպիոնություն»

Կոբյալկոն իր ծանրակշիռ խոսքն ասաց ամենակարևոր պահին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղից

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)

«Արցախ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ