fbpx

Առաջնության «ամենահայկական» թիմը միակն է մրցաշարում այդ հետաքրքիր ցուցանիշով

«Արցախի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

6․ Արդյունավետությամբ «Արցախն» առաջնության մասնակիցներից գերազանցեց միայն «Արարատին»՝ 16 հանդիպումներում խփելով ընդամենը 13 գնդակ: Իսկ ահա բաց թողած գոլերի քանակով (27) «Արցախը» վատագույն ցուցանիշն ունի: Գոլերի հեղինակներ դարձան 7 արցախցիներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Լոռիի» պաշտպան Վարդան Մովսիսյանը, որը, ի դեպ, առաջնության գարնանային հատվածից առաջ տեղափոխվել է «Արցախ»։

Բարձրագույն խմբում «Արցախի» առաջին գոլի հեղինակ դարձավ Գրիգոր Աղեկյանը՝ առաջնության մեկնարկային խաղում գրավելով «Բանանցի» դարպասապահ Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Համլետ Ասոյանը, Էդուարդ Ավագյանն ու Ակմալ Բախտիյարովը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

3-ական գնդակով առաջնության աշնանային հատվածում թիմի լավագույն ռմբարկուներ դարձան Գրիգոր Աղեկյանն ու Ակմալ Բախտիյարովը: Վերջինս Բարձրագույն խմբում «Արցախում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: «Լոռիի» հետ կայացած խաղում նա գոլերի հաշիվը բացել էր 20 տարեկան 140 օրականում: Իսկ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Համլետ Ասոյանն է, ով «Գանձասար-Կապանի» հետ խաղում աչքի էր ընկել 23 տարեկան 228 օրականում:

«Լոռիի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

7․ Համլետ Ասոյանն առաջնության յուրօրինակ հակառեկորդ սահմանեց: «Գանձասար-Կապանի» և «Ալաշկերտի» հետ կայացած երկու անընդմեջ հանդիպումներում էլ նա դարձել է ինքնագոլի հեղինակ: Ընդ որում գանձասարցիների հետ մրցավեճում Ասոյանը նաև գրավել էր մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը, իսկ նրա ինքնագոլի պատճառով «Արցախը» ձեռքից բաց էր թողել հաղթանակը:

8․ «Արցախի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Մեկնարկային 6 խաղերում թիմի դարպասը պաշտպանում էր Սամուր Ագամագոմեդովը, ով 14 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2,33 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց:

«Շիրակի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Հաջորդ 8 հանդիպումներում դարպասում Արման Մելիքսեթյանն էր, ով 9 անգամ գնդակը հանեց ցանցից (միջինը մեկ խաղում՝ 1,12 գոլ), 4 խաղ անընդմեջ՝ 362 րոպե շարունակ գոլ բաց չթողեց:

Աշնանային հատվածի վերջին 2 խաղերում դարպասը պաշտպանած Էրիկ Մելիքսեթյանը 4 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ):

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

9․ 33-ամյա Վահագն Մինասյանն առաջնության աշնանային հատվածում «Արցախում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն էր: Նա նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (265) «Արցախի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր:

«Արցախում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 19-ամյա Արթուր Ստեփանյանն էր:

Հոկտեմբերի 20-ին «Լոռիի» հետ կայացած խաղում 32-ամյա Գևորգ Պողոսյանը Բարձրագույն խմբում 250-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Վալտեր Պողոսյանն էլ օգոստոսի 22-ին «Արարատի» հետ մրցավեճում 150-րդ խաղի հոբելյանը նշեց: Այս երկու ֆուտբոլիստներն արդեն հեռացել են ակումբից։

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

10․ Առաջնության աշնանային հատվածում Ռաֆայել Նազարյանն ասպարեզ դուրս բերեց 27 ֆուտբոլիստների, որոնցից միայն 6-ն էին լեգեոնականներ: Այնպես որ «Արցախն» առաջնության մասնակից «ամենահայկական» թիմն է: 27 ֆուտբոլիստներից 23-ը տարբեր թիմերի կազմում Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ արդեն ունեին: Իսկ ահա Սամուր Ագամագոմեդովը, Ալեքսանդր Տուպչիենկոն, Ակմալ Բախտիյարովը և Իրակլի Բիջինաշվիլին նորամուտը նշեցին Հայաստանի առաջնությունում:

Առաջնության հանդիպումներում արցախցիները 31 անգամ զգուշացվել են, Վահագն Մինասյանն էլ հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 3-ական անգամ դեղին քարտի են արժանացել Համլետ Ասոյանը, Արգիշտի Պետրոսյանը, Կարեն Հարությունյանը և Հովհաննես Պողոսյանը:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

VNews.am-ը ներկայացնում է «Արցախի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Գրիգոր Աղեկյան 16 3
2. Արթուր Գրիգորյան 16 1
3. Արգիշտի Պետրոսյան 15 3
4. Հովհաննես Նազարյան 14 2
5. Էմիլ Եղիազարյան 13 1 2
6. Էդուարդ Ավագյան 11 2 2
7. Ալեքսանդր Տուպչիենկո 11 2
8. Կարեն Հարությունյան 11 3
9. Հովհաննես Պողոսյան 10 1 3
10. Սարգիս Բալոյան 10 1
11. Ակմալ Բախտիյարով 8 3 1
12. Արման Մելիքսեթյան 8 – 9
13. Վահագն Մինասյան 8 2 (1)
14. Գևորգ Պողոսյան 8 1
15. Համլետ Ասոյան 7 1 3
16. Մարատ Բուրաև 7 1
17. Յուրի Գարեգինյան 7
18. Նարեկ Գյոզալյան 7 1
19. Նորայր Գյոզալյան 7
20. Հակոբ Համբարձումյան 6 1
21. Սամուր Ագամագոմեդով 6 – 14
22. Վալտեր Պողոսյան 5 1
23. Իրակլի Բիջինաշվիլի 5
24. Էրիկ Մելիքսեթյան 2 – 4
25. Էրիկ Նազարյան 2 1
26. Մաքսիմ Երմակով 1 1
27. Արթուր Ստեփանյան 1

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Ադամյանը «ճախրում» է, Բաբայանի շքեղ գոլը, Կամոյի «ասիստը»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Սևադա Արզումանյան․ «Արցախն» ու «Արարատը» մյուս ակումբներից առանձնանում են նրանով, որ թիմ կառուցելու ճանապարհին են» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մյուս տարի պայքարելու չլինեինք եվրագավաթների համար, ապա ես անելիք չէի ունենա «Արարատում» (տեսանյութ)

Հետնապահները մաքառեցին խաղադաշտում, բայց երկրպագուները դարպասի գրավում չտեսան (տեսանյութ)

«Արցախ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր խաղ Գյումրիում, հետնապահների դուելը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 22-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիայի» հզոր վիճակագրությունը, Դեսիրեի «ամենասիրելի» մրցակիցը

Սևադա Արզումանյան․ «Պատժվեցինք թույլ տված տարրական սխալների պատճառով»