fbpx

«Շիրակը» հրաժարվել է հերթական լեգեոների ծառայություններից

«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիի հետ։ Այս մասին հաղորդում է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայի ընթացքում։

Բուգուհին «Շիրակի» կազմում Բարձրագույն խմբի 2014/15թթ․ առաջնությունում դարձել էր 21 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուի կոչումը կիսել «Փյունիկի» հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ: Աֆրիկացի ֆուտբոլիստը հեռացել էր հայկական ակումբից և վերադարձել ընթացիկ մրցաշրջանի ժամանակ՝ առաջնությունում անցկացրած 10 խաղում աչքի ընկնելով մեկ անգամ։

Հավելենք, որ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն ավելի վաղ լքել էին Գեորգի Գոգիչաևը, Կաբանգու Կադիմա Ջոնսը, Հենրի Նդոնգը և Մուսա Դիակիտեն։ Վերջինս արդեն համալրել է ռումինական «Բոտոշանիի» շարքերը։

«Շիրակի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բորտումեուն ու Աբիդալը դե Յոնգին չեն համոզել տեղափոխվել «Բարսելոնա», նրան հետաքրքրում է ՊՍԺ-ն

«Արցախը» և «Շիրակը» գոլառատ ընկերական հանդիպում անցկացրին

«Արսենալը» նախ կվարձակալի, հետո կգնի Դենիս Սուարեսին

AS․ 5 հարձակվող, որոնք «Ռեալի» համար կարող են «շտապ օգնություն» հանդիսանալ

«Ռեալը» պայքարի մեջ է մտել «Բարսելոնայի» թիրախի համար

Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան

«Արսենալը» և «Բարսելոնան» համաձայնության են հասել Սուարեսի տրանսֆերի շուրջ

Հիգուայինը այսօր բուժզննում կանցնի «Չելսիում»

«Ռեալի» դարպասապահը հրաժարվել է վերադառնալ ակումբ

Էմերին հայտնել է Օզիլին, որ նա կարող է հեռանալ

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. Կասիլյան տեղափոխեց Անգլիա

Պաշտոնական. Դեմբելեն տեղափոխվեց Չինաստան

ՊՍԺ-ի նախագահը Նեյմարի շուրջ պտտվող շշուկներին հակիրճ պատասխան է տվել

Հիգուայինը շատ կտրուկ է պատասխանել իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»