fbpx

Նեյմարի հայրն արձագանքել է որդու՝ «Բարսելոնայի» հետ կապ հաստատելու մասին լուրերին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը հերքել է տարածված լուրերը, ըստ որոնց՝ իր որդին 5 անգամ զանգահարել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին և խնդրել կազմակերպելու իր վերադարձը կատալոնական ակումբ։

Իսպանական El Mundo պարբերականը նաև հավելել էր, որ բրազիլացին խորապես զղջում է ՊՍԺ տեղափոխվելու առնչությամբ։

«Կեղծ լուր»,- գրել է Նեյմարի հայրն ինստագրամյան իր էջում՝ ներկայացնելով լուսանկար El Mundo-ի հրապարակումից։ Հիշեցնենք, որ նա միաժամանակ հանդիսանում է աստղային ֆուտբոլիստի գործակալը։

26-ամյա Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին։ Գործարքը գնահատվել է 222 մլն եվրո, ինչը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ։ Բրազիլացի խաղացողը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 12 մրցավեճ՝ դառնալով 11 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։

«Ընկերուհի չունեմ, բայց լավ սրճարանի տեղ գիտեմ»․ Նեյմարն ու Մբապեն պատասխանել են երկրպագուների հարցերին (տեսանյութ)

 

View this post on Instagram

 

“Fake News” da “Fake News” 🤷🏾‍♂️

A post shared by Neymar Pai (@neymarpai_) on

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայտնի է՝ որքան գումարի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարի տրանսֆերը

«Ռեալը» պատրաստ է իր առանցքային ֆուտբոլիստին զիջել՝ հանուն Նեյմարի

Պաշտոնական. Հումելսը վերադարձավ «Բորուսիա»

Կոուտինյոն իր ապագայի հարցը թողնում է «օդում»

Եվրոպական ակումբի նախագահը Մադրիդում է՝ Նավասին գնելու համար

«Նապոլիի» ֆուտբոլիստը, որին «սիրահարվել» է Գվարդիոլան

«Բարսելոնայում» որոշում են՝ ինչ է լինելու Դեմբելեի և Կոուտինյոյի հետ

«Ռեալի» առաջարկը՝ «Տոտենհեմին». 53 միլիոն եվրո և 1 ֆուտբոլիստ

Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. «Ցանկանում եմ տուն վերադառնալ, որտեղից երբեք չպետք է հեռանայի»

Ո՞ր թիմ է ցանկանում տեղափոխվել Պոգբան

Մեսին ընտրություն է կատարել Նեյմարի և Գրիզմանի միջև

Մբապե. «Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել ֆուտբոլում»

Ադրիեն Ռաբիոն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա նոր թիմում

Խամեսը մոտ է նոր ակումբ վարձակալությամբ տեղափոխվելուն

Cadena SER․ Դե Լիխտը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Սուարես․ «Բարսելոնան» պետք է երիտասարդ հարձակվողի հրավիրի առաջիկա տարիների ընթացքում»