fbpx

Ինչու է «Բարսելոնան» հրաժարվել Մորատային վարձակալելու տարբերակից

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը չի ցանկացել կատալոնական ակումբում տեսնել «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատային։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Իսպանացի ֆուտբոլիստի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է «կապտանռնագույններին»։ Աբիդալը նրան տեղեկացրել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված չէ Մորատայով։ Դրդապատճառներից առաջինը եղել է գործարքի տնտեսական կողմը։ «Բարսելոնայում» եզրակացրել են, որ հարձակվողին կես տարով վարձակալելու համար 5 մլն եվրո վճարելը նպատակահարմար չէ։ Բացի այդ, ակումբը պետք է ֆուտբոլիստին նաև աշխատավարձ վճարեր։

Իսպանիայի գործող չեմպիոնը նախատեսում է պայմանագիր կնքել ավելի երիտասարդ հարձակվողի հետ, որն անհրաժեշտության դեպքում կփոխարինի ուրուգվայցի Լուիս Սուարեսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Մորատայի տրանսֆերի հավանական գնորդների թվում են Մադրիդի «Ատլետիկոն», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Սևիլյան»։

Նա իր կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալում»՝ այնտեղ հանդես գալով 2010-2014թթ․, ապա «Արքայական» ակումբ վերադարձել 2016/17թթ․ մրցաշրջանում։ Մորատան այնտեղ 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Պաշտոնական․ Սեսկ Ֆաբրեգասը նոր թիմ ունի (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով իր 2-րդ տրանսֆերը կիրականացնի

Կիպրական մամուլ. ԱԷԼ-ը բանակցում է Գևորգ Ղազարյանի հետ

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

Մեսին դարձավ 32 տարեկան. 5 մարտահրավեր, որ ունի արգենտինացին՝ մինչև կարիերայի ավարտը

Դանի Ալվեսի ապագայի 5 հավանական տարբերակները

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

«Բարսելոնայի» դիրքորոշումը Դանի Ալվեսի վերադարձի շուրջ միանշանակ է

«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

Նեյմարը ներողություն կխնդրի

«Ռեալը» մի ամբողջ թիմ է վաճառելու

Ինչու դե Լիխտն ընտրեց «Յուվենտուսը»

Արտուրը ասել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» հանդերձարանը Նեյմարի վերադարձի մասին

9 գոլ՝ Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» լեգենդների թիմերի բարեգործական խաղում (տեսանյութ)