fbpx

Մոսկվայի «Արարատը» վերսկսում է իր ելույթները Ռուսաստանում

Մոսկվայի «Արարատը» կվերսկսի իր ելույթները Ռուսաստանում։ Այս մասին ակումբը հաղորդել է սոցիալական ցանցերի իր էջերում։

«Ընկերնե՛ր, շտապում ենք տեղեկացնել, որ մեր ակումբը վերականգնել է իր գոյությունը և շուտով կշարունակի ելույթները Ռուսաստանում»,- նշվում է «Արարատի» հայտարարության մեջ։

Ակումբը նաև տեղեկացրել է, որ մասնակցելու է Մոսկվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին ձմեռային գավաթի խաղարկությանը սիրողական թիմերի հետ միասին։ Մրցաշարը տեղի կունենա հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում «Սոկոլ» ստադիոնում։ «Արարատի» մրցակիցները կլինեն «Դոլգոպրուդնին», «Սատուրնը» և «Զելենոգրադը»։

Հիշեցնենք, որ «Արարատը» հաղթող էր ճանաչվել Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (Ռուսաստանի հզորությամբ 3-րդ լիգա) «Կենտրոնական» գոտու 2017/18թթ․ առաջնությունում։ Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստների մի մասը տեղափոխվել էր Հայաստան, որտեղ «Ավան Ակադեմիայի» բազայի հիման վրա գործում է «Արարատ-Արմենիան»։ Վերջինս Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Արման Հովհաննիսյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վալերի Հովհաննիսյան․ «Մի քանի գործարար ցանկություն են հայտնել ներդրում անել «Արարատ Մոսկվայի» վերստեղծման համար»

Պողոս Գալստյանը հաստատեց՝ «Արարատ Մոսկվան» հանդես չի գա Ռուսաստանի Ազգային լիգայում

Матч ТВ. «Արարատ Մոսկվան» որպես նախագիծ կզարգանա ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում

Յուրա Մովսիսյանն առաջին անգամ էր հայտնվել «Յուրգորդենի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

Մոսկվայի «Արարատը» ՖԱԼ-ին մասնակցելու լիցենզիա չի ստացել

Մոսկվայի «Արարատը» ժամկետից շուտ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ուղեգիր է նվաճել

«Արարատ-2»-ն «ապտակ հասցրեց» «Էրեբունիին», գեղեցիկ գոլ՝ Արտյոմ Միքայելյանի կատարմամբ (տեսանյութ)

Հայկական 2 թիմ «ջարդուփշուր են արել» իրենց մրցակիցներին (տեսանյութ)

Երևանի «Արարատ-Մոսկվան» «վրաերթի է ենթարկել» «Էրեբունիին», ԱԽ-ի 16-րդ տուրի մյուս արդյունքները (տեսանյութ)

Հայկական «Էլ Կլասիկո» Վանաձորում, որը կիսաչեմպիոնական խաղի արժեք ուներ (տեսանյութ)

«Ավան-Ակադեմիա» ակումբը վերանվանվել է «Արարատ Մոսկվա» և հաջորդ տարվանից կարող է հանդես գալ նաև Բարձրագույն խմբում

Մոսկվայի «Արարատը» կարող է տեղափոխվել Հայաստան

Հայազգի ֆուտբոլիստի «ոսկե» գոլը Դանիայի Սուպերլիգայում և Արաս Օզբիլիսի հաջողությունը Թուրքիայում (տեսանյութ)

Մոսկվայի «Արարատը» նոր նախագահ ունի

«Արարատում» դժգոհ են Պավլյուչենկոյի արարքից

Կրքոտ երևանյան դերբին «տաքացրեց» Երևանը, իսկ Մ-19 հավաքականը չուրախացրեց երկրպագուներին (տեսանյութ)