fbpx

Սլավիկ Հայրապետյանը Mentor Torun Cup-ի ազատ ծրագրում հրաշալի արդյունք է ցույց տվել (տեսանյութ)

Լեհաստանի Տորուն քաղաքում ընթացող Mentor Torun Cup մրցաշարում հանդես է եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։ Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նա ազատ ծրագրում ելույթի շնորհիվ վաստակել է 128,47 միավոր և 11 մասնակիցների մեջ գրավել 2-րդ հորիզոնականը՝ ցուցադրելով գերազանց արդյունք։

Հայրապետյանը հունվարի 10-ին պարտադիր ծրագրի կատարման ժամանակ 48,62 միավոր արդյունքով զբաղեցրել էր նախավերջին՝ 10-րդ տեղը։

Այսպիսով, 22-ամյա Հայրապետյանն ընդհանուր հաշվարկում տեղ է գրավել 6-րդ հորիզոնականում։

Նա և 19-ամյա Անաստասիա Գալուստյանը հունվարի 21-27-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կմասնակցեն մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ԱԱ. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է

Աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը չանցավ եզրափակիչ

Հայ գեղասահորդները մեկնել են աշխարհի առաջնության

Ունիվերսիադա. Սլավիկ Հայրապետյանը գրավեց 9-րդ տեղը

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ անցնել եզրափակիչ

Եվրոպայի առաջնությունում այսօր սառույց դուրս կգա Սլավիկ Հայրապետյանը

Անաստասիա Գալուստյան. «Ամեն ինչ անելու իմ կարողությունները ցուցադրելու համար»

Թինա Կարապետյանի և Սիմոն Սենեկալի գեղեցիկ ելույթը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Սլավիկ Հայրապետյանի ելույթը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Գեղասահքի Եվրոպայի առաջնութուն 2018. Սլավիկ Հայրապետյանի կարճ ծրագիրը (տեսանյութ)