fbpx

Գատուզո․ «Հիգուայինին կտանեի տուն և կփակեի սենյակում, եթե ինձնից կախված լիներ»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ ցանկանում է թիմում պահել հարձակվող Գոնսալո Հիգուայինին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։

«Մեր միջև շատ անկեղծ հարաբերություններ են, մենք ամեն ինչ ասում ենք ուղիղ և առանց ձևականությունների։ Երբ ֆուտբոլիստն ինչ-որ որոշում է կայացնում, նրան հակառակը համոզելը բարդ խնդիր է դառնում։ Հիգուայինը հիմա «Միլանի» խաղացող է, բայց ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա։ Ցանկանում եմ, որ մեր միջև այսպիսի հարաբերությունները պահպանվեն։

Շատ եմ խոսել Գոնսալոյի հետ, բայց խրթին է նրան խորհուրդ տալը, քանի որ ֆուտբոլիստի կարիերան ձգվում է ընդամենը 13-14 տարի։ Նա անձամբ պետք է որոշում կայացնի, այլ ոչ թե ես։ Կարևորն այն է, որ մենք խոսել ենք այնպես, ինչպես վայել է տղամակարդկանց։ Պետք է նայել մեկմեկու և ասել ճշմարտությունը։

Հիգուայինը դժգոհ տեսք չունի։ Նա լիովին հարմարվել է հանդերձարանում տիրող մթնոլորտին։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, նրան տուն կտանեի, կփակեի սենյակում և սնունդ կբերեի յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։ Ցավոք, չեմ կարող անել դա»,- Գատուզոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հայտնի է Ա սերիայի «Ոսկե աղբաման» մրցանակի «դափնեկիրը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Հիգուային. «ԱՊԼ-ում խաղալը դժվար է»

«Չելսիի» կորսված «9» համարը». Ինչու՞ են Տորեսը, Մորատան ու մյուս թոփ հարձակվողներն անիծված

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

«Միլանն» Ա Սերիայում 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո այս անգամ խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Գուշակեք ֆուտբոլիստներին՝ ըստ իրենց մականունների. VNews-ի Quiz-ը

Ռոմանյոլին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն հարձակվողին

Պյոնտեկի գոլն այս անգամ հաղթական չէր․ ոչ-ոքի՝ «Ռոմա» – «Միլան» խաղում (տեսանյութ)

Որ ակումբն է ամենաշատը ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Կայացել է Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

Կոնտեն կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

#Ապրող_ֆոտոներ_9. Պարտված Ռոնալդինյոն, հաղթած Պույոլն ու Գամպերի գավաթը

Պյոնտեկը՝ նորամուտի խաղում իր դուբլի մասին. «Սա դեռ սկիզբն է»

Պյոնտեկի փայլուն երեկոն․ «Միլանը» հաղթահարեց «Նապոլիի» արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)