fbpx
Բաժիններ

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

Երևանի «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին։

Պարոն Ղարաբաղցյան, մրցաշրջանի երկրորդ հատվածը կմեկնարկի մարտին: Մինչև այդ ակումբը նախապատրաստական փուլ է անցնում: Ինչպե՞ս է այն անցնում և ի՞նչ ծրագրեր կան այս հատվածում:

-Նախ նշեմ, որ այն օրվանից, երբ Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց թիմը, մենք շարժվում ենք հաստատված նախապատրաստական ծրագրով: Ամեն ինչ ծրագրված է վաղուց: Մարզումները սկսել ենք հունվարի 8-ից: Հունվարի 9-ին և 10-ին թիմին են միացել մեծ թվով լեգեոներներ, որոնք փորձաշրջան են անցնում: Թիմ են վերադարձել նաև Արևմտյան Հայաստանի հավաքականին միացած խաղացողները:

Նախատեսված են նաև հավաքներ: Ո՞ր թիմերի հետ է մրցելու «Արարատը»:

-Մինչև հունվարի 14-ը կանցկացնենք օրական մեկ մարզում: Հունվարի 14-21-ը հավաք կլինի Ձորաղբյուրում, որտեղ գլխավոր մարզիչը կկողմնորոշվի նորեկների հարցում: Այնուհետև կմեկնենք Սոչի հունվարի 23-ից փետրվարի 3-ը: Վերջին հավաքը կլինի Կիպրոսում` փետրվարի 11-ից 23-ը:

Սոչիում հունվարի 31-ին ունենք հանդիպում ռուսական «Սոչիի» հետ, որը ներկայացնում է ՖՆԼ-ը: Եվս մեկ հանդիպում կանցկացնենք հունվարի 2-ին:

Կիպրոսում նախատեսված է երեք ընկերական հանդիպում` փետրվարի 18-ին, 20-ին և 22-ին:

«Արարատի» մասին խոսակցությունները շատ են: Շատ են նաև այն խոսակցությունները, թե որ ֆուտբոլիստներն են համալրելու թիմի կազմը: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ո՞ր ֆուտբոլիստներն են հրավիրվելու թիմ և ովքե՞ր են փորձաշրջան անցնում:

-Թիմին միացել են 17 լեգեոներ, որոնք փորձաշրջան են անցնում: Այսօր արդեն հայտարարեցինք Մատվեյ Գույգանովի հետ պայմանագիր կնքելու մասին: Ունենք փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են Բելառուսի հավաքականում, կա նաև հարձակվող, որը Իսպանիայից է և հանդես է եկել Լիտվայի առաջնությունում` Բրունո Լամաչևսկին:

Թիմի հետ է մարզվում նաև բելառուսական ԲԱՏԷ-ում հանդես եկած խաղացող, որն Ուկրաինայից է` Անդրեյ Յակովլևը:

Այս օրերին ևս երեք ֆուտբոլիստ կմիանա ակումբին` Ստեֆա Իլյիչը, Ալեքսեյ Սալոսինը և Կոնան Քրիստը:

Թիմի հետ փորձաշրջան են անցնում նաև Դավիթ Խուրսիձեն, Վալերի Յարոշենկոն, Ալեքսանդր Կոզլովը, Իրակլի Լոգուան, Իվան Սպիչկան, Սերգեյ Ռևյակինը, Անդրեյ Չուխլեյը, Լազար Դժոկիչը, Պավել Պլասկունին, Արտյոմ Կուլյեժան և Ժունիորը:

Գլխավոր մարզիչը պետք է որոշի, թե նրանցից ով պետք է մնա թիմում: Լավագույնների հետ կկնքվի պայմանագիր և դրա մասին կհայտարարենք պաշտոնապես:

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Արարատ» – «Շիրակ»․ Վարդան Բիչախչյանի և Սերգեյ Բոյկոյի հետխաղյա կարծիքները

Վերականգնված արդարության մասին պաստառը և «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

Գրանցվեց մեկը մյուսից շքեղ 3 գոլ․ «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկը» «Արարատին» է նվիրել 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

Պրեմիեր լիգան վերադառնում է. ինչ ֆուտբոլ դիտել այսօր