fbpx

Էմերին բացատրել է, թե ինչու էր Օզիլը բացակայում «Արսենալի» հայտացուցակից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է կիսապաշտպան Մեսութ Օզիլին Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ կայացած մրցավեճի (0-1) հայտացուցակում չընդգրկելու պատճառների մասին։

«Ես ընտրել էի այն ֆուտբոլիստներին, որոնք լավագույնս էին պատրաստ «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը։ Ինչու չկար Օզի՞լը․ «Արսենալը» նրա հետ և՛ հաղթում է, և՛ պարտվում։ Չեմ կարծում, թե մեկ ֆուտբոլիստը կարող է վճռել դիմակայությունների ելքերը։ «Արսենալն» այս խաղում կարող էր ինչպես հաղթել, այնպես էլ պարտվել։ Մենք շարունակում ենք աշխատել յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ, քանի որ մեզ համար կարևոր են բոլորը։ Այսօր պարզապես այսպիսի որոշում կայացրի»,- Էմերիի խոսքերը մեջբերում է BBC-ն։

«Արսենալը» վաստակած 41 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակը, իսկ «Վեսթ Հեմը» 31 միավորով 8-րդ հորիզոնականում է։

Ունայ Էմերիի գլխավորած թիմն առաջնության հաջորդ տուրում սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Չելսիի» հետ, իսկ Մանուել Պելեգրինին իր «Վեսթ Հեմի» հետ միասին հյուրընկալվելու է «Բորնմուտին»։ 2 հանդիպումներն էլ տեղի կունենան հունվարի 19-ին։

Հենրիխ Մխիթարյան․ «Շուտով կվերադառնամ» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Օբամեյանգն ու Ազարը «պոպկորն են ուտում»՝ հետևելով ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարին (ծաղրանկար)

«Արսենալն» առանց Մխիթարյանի պարտվեց «Քրիստալ Փելասին» (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը «Քրիստալ Փելասի» դեմ խաղում

Էմերին՝ ռեկորդների մասին․ «Ցանկություն ունեմ «Արսենալի» հետ կարևոր տիտղոս նվաճել»

Էմերին ռեկորդային ցուցանիշ է գրանցել «Արսենալի» ղեկին անցկացրած առաջին 50 խաղերում

«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից

«Արսենալի» վերջին մարզումը «Քրիստալ Փելասի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

«Արսենալի» կիսապաշտպանի համար մրցաշրջանը համարյա ավարտված է

«Նապոլիի» դեմ խաղը հոբելյանական է եղել Մխիթարյանի համար

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը

«Արսենալը» 2-րդ խաղում նույնպես հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Լակազետի ֆանտաստիկ տուգանային հարվածի շնորհիվ «Արսենալն» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Նապոլիին» (տեսանյութ)

«Նապոլի» – «Արսենալ» մեկնարկային կազմեր

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի