fbpx

Մ21 հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան

27-ամյա դարպասապահ Գոռ Էլյազյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ավարտել է մարզական կարիերան։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եկավ այն օրը, երբ ես որոշեցի ավարտել ֆուտբոլային կարիերաս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք հավատացել են ինձ ու ոգեշնչել ցանկացած պահի։ Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ֆուտբոլային ընկերներին, երկրպագուներին։

Իմ ընկերներին ցանկանում եմ առանց վնասվածքների ֆուտբոլային հաջողված կարիերա։ Ֆուտբոլը միշտ կլինի իմ սրտում։ Ուզում եմ ներողամտություն հայցել այն մարդկանցից, որոնց նպատակները ես՝ որպես ֆուտբոլիստ, չեմ կարողացել իրականացնել»,- գրել է Էլյազյանը։

Դարպասապահի վերջին ակումբը «Լոռին» էր, որտեղ ելույթ էր ունենում 2017 թվականից։ Վանաձորը ներկայացնող թիմի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է Առաջին խմբի առաջնության չեմպիոն։ Էլյազյանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 2 խաղի՝ բաց թողնելով 4 գնդակ։

Նա ավելի վաղ պաշտպանել է նաև «Իմպուլսի», «Միկայի», «Շիրակի» և «Արարատի» մարզական պատիվը։ Էլյազյանը 2012 թվականին 2 պաշտոնական հանդիպման է մասնակցել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ու 2 դեպքում էլ դարպասն անառիկ պահել։

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

«Լոռիի» գլխավոր տնօրենը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Բարձրագույն խումբ. 2 հետնապահներն էլ հաղթանակ տարան (տեսանյութեր)

«Գանձասար-Կապան» – «Արցախ», «Արարատ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Կարող է գործնականում վճռվել չեմպիոնության հարցը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 33-րդ տուրին ընդառաջ

Արթուր Պետրոսյանը հեռանում է «Լոռիից»

Այս տեսանյութը ձեզ կփոխանցի Հայաստանի գավաթի եզրափակիչի յուրահատուկ մթնոլորտը (տեսանյութ)

Սա գավաթային առաջին եզրափակիչն էր, որ գրանցված միակ դարպասի գրավումն ինքնագոլ էր

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

Արտակ Գրիգորյան․ «Շատ տպավորված եմ, որովհետև «Ալաշկերտում» 3 անգամ Հայաստանի չեմպիոն էի դարձել ու շատ էի ուզում նաև գավաթը նվաճել» (տեսանյութ)

Արթուր Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» նվաճած տիտղոսի և իր իրացրած անկյունայինի մասին, որը գոլով ավարտվեց (տեսանյութ)

Բագրատ Նավոյան․ «Խնդիր ենք դրել դառնալու և՛ չեմպիոն, և՛ գավաթակիր․ գործի 50%-ն արդեն արեցինք» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Հավատի պակաս կար, որ կարող ենք փրկել խաղը․ մոտ օրերս կխոսեմ ապագայի իմ ծրագրերի մասին» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանը շնորհակալություն հայտնեց «Լոռիին» շատ լավ ֆուտբոլ խաղալու համար, խոսեց եզրափակիչին վերաբերող այլ թեմաներից (տեսանյութ)