fbpx

AS․ Քրիստիան Էրիկսենը ցանկանում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, դանիացին և լոնդոնյան ակումբը ներկա պահին հեռու են նոր պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց, չնայած նրան, որ «Տոտենհեմի» ղեկավարությունն այդ ուղղությամբ սկսել է աշխատել դեռ մրցաշրջանի սկզբից։ Էրիկսենի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը, և կիսապաշտպանը կասկածներ ունի այն երկարաձգելու նպատակահարմարության վերաբերյալ։

Բացի այդ, ըստ իսպանական լրատվամիջոցի, 26-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի շարունակության լավագույն վայր է համարում Մադրիդի «Ռեալը», որն արդեն երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Հաղորդվում է, որ Էրիկսենի համար «Արքայական» ակումբ տեղափոխվելն առաջնահերթ տարբերակ կլինի, եթե որոշի հեռանալ «Տոտենհեմից»։

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ բրիտանական ակումբը Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պահանջում է 225 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 250 մլն եվրո)։

Իսկական «ճակատամարտ»՝ լեհ ռմբարկուի համար․ «Ռեա՞լը» կհասնի իր նպատակին, թե՞ «Միլանը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» հերթական միավորները կորցրեց «Խետաֆեի» դեմ խաղում (տեսանյութ)

Աղբյուր․ «Արսենալը» հետաքրքրված է Անդրե Գոմեշի ծառայություններով

«Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

ՊՍԺ-ն հնարավոր է Կավանիին փոխարինի Դիեգո Կոստայով

Աղբյուր․ Կուրտուային դուր է գալիս «Ռեալում», դարպասապահը լարվածություն չի զգում

Վիճակագրություն, որ ընդգծում է «Բարսելոնայի» գերիշխանությունը «Ռեալի» և «Ատլետիկոյի» նկատմամբ

«Ռեալի» հայտացուցակը «Խետաֆեի» դեմ խաղի համար

Բենզեմա. «Կցանկանայի, որ մարդիկ ինձ մի փոքր ավելի լավ ճանաչեին»

Լուկակուն ակնարկում է. «Ես երազում եմ այդ առաջնությունում խաղալու մասին»

«Ռեալն» Ազարին ոսկով կպատի. բելգիացին աստղաբաշխական աշխատավարձ է ստանալու Մադրիդում

Զիդանի հերթական թիրախը Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

Բենզեման այսօր կարող է կրկնել Մեսիի տպավորիչ ռեկորդը

«Եթե «Ռեալը» ցանկանում է Յովիչին, մենք շանս չունենք նրան թիմում պահելու». «Այնտրախտի» տնօրեն

Զիդան. «Որոշ ֆուտբոլիստներ ստիպված են լինելու հեռանալ»

«Բարսելոնան» կհրաժարվի Մալկոմից մի դեպքում

Զիդան. «Ռեալը» 33 չեմպիոնական տիտղոս ունի, իսկ քանի՞ հատ ունի «Բարսելոնան»