fbpx
Բաժիններ

Դավիթ Մանոյան․ «Վստահ եմ՝ կրկին կհրավիրվեմ հավաքական, եթե ակումբում լավ ֆուտբոլ ցուցադրեմ»

Լեհական «Սանդեցյայի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը VNews.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականին։

28-ամյա ֆուտբոլիստն ընտրանու կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2017 թվականին՝ մասնակցելով Լեհաստանի հավաքականի հետ պաշտոնական հանդիպմանը (1-6)։ Նա Լեհաստանի 1-ին դիվիզիոնը (հզորությամբ 2-րդ լիգա) ներկայացնող «Սանդեցյա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը, իսկ մինչ այդ կես մրցաշրջան է անցկացրել «Ալաշկերտում»։

«Կարծում եմ՝ ակումբում ստացած քիչ խաղաժամանակն է պատճառը, որ վերջին շրջանում չեմ հրավիրվել հավաքական։ Ճիշտ է, չխաղալուս պատճառների մասին ոչ ոք տեղյակ չէ, բայց դա այս պահին կարևոր չէ։ Վստահ եմ, որ եթե ակումբում կայուն խաղաժամանակ ստանամ ու լավ ֆուտբոլ ցուցադրեմ, ապա կրկին կհրավիրվեմ հավաքական։

Իհարկե, սպասում էի, որ ֆեդերացիայից կփորձեն ինձ հետ կապվել ու տեղեկանալ իմ մարզավիճակի և քիչ խաղալու պատճառների մասին, սակայն դա տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է հավաքականի տղաներին, ապա գրեթե բոլորի հետ էլ մշտական կապի մեջ եմ»,- ասել է Մանոյանը։

Հայ կիսապաշտպանի ամբողջական հարցազրույցը, որի ընթացքում նա պատմում է Լեհաստանի 1-ին դիվիզիոնի առաջնության, «Ալաշկերտից» հեռանալու պատճառների, Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունից տպավորությունների, Ազգերի լիգայի գավաթի խաղարկությունում հավաքականի ելույթների և այլ թեմաների մասին, կներկայացնենք վաղը։

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

Հաստատվել է Իտալիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակ. Հայաստանը նահանջել է

Մխիթարյան․ «Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել»

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը նոր ակումբ ունի

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում