fbpx
Բաժիններ

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

Կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վերջին շրջանում մի տեսակ դուրս էր մնացել հայկական ֆուտբոլային հասարակության ուշադրությունից։

Նա 2018 թվականի հուլիսից հանդես է գալիս Լեհաստանի 1-ին դիվիզիոնը (հզորությամբ 2-րդ լիգա) ներկայացնող «Սանդեցյայում»։ Վերջինս առաջին խաղաշրջանի ավարտից հետո 18 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղն ու պայքարում ուժեղագույնների խումբ բարձրանալու համար։ Մանոյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման՝ բոլոր դեպքերում էլ մտնելով փոխարինման։

28-ամյա ֆուտբոլիստը մինչ Լեհաստան տեղափոխվելը կես մրցաշրջան է անցկացրել «Ալաշկերտում»՝ նրա կազմում հռչակվելով Հայաստանի չեմպիոն։ Մանոյանն ավելի վաղ ևս 4 անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունում որպես «Փյունիկի» ֆուտբոլիստ։ Կիսապաշտպանը հասցրել է նաև մեկ տարի խաղալ Կիպրոսի «Կարմիոտիսայում», ևս կես տարի՝ նույն երկրի «Նեա Սալամիսում»։

Մանոյանը Հայաստանի հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2017 թվականին՝ մասնակցելով Լեհաստանի հավաքականի հետ պաշտոնական հանդիպմանը (1-6)։ Նա, ընդհանուր առմամբ, 26 խաղ է անցկացրել մեր ազգային ընտրանու կազմում։

Ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում «ստվերում» եք, չեք ներկայանում նաև հարցազրույցներով։

-Պատճառ չկա։ Պարզապես ինձ հետ շատ վաղուց հարցազրույց չեն անցկացրել։ Ոչ ոք նման փորձ չի արել նույնիսկ այն ժամանակ, երբ նոր էի տեղափոխվել Լեհաստան։

Կա՞ն մարդիկ՝ ֆուտբոլային և ոչ միայն, որոնցից այս ընթացքում աջակցություն էիք սպասում, բայց նրանք հիասթափեցրել են։

-Հիմա այդ մասին խոսելու իմաստ չկա։

«Սանդեցյան» ունի՞ բավարար ներուժ մինչև վերջ պայքարելու Լեհաստանի Բարձրագույն խմբի ուղեգրի համար։

-Շատ լավ թիմ ունենք, բայց առաջին 2 տեղերի համար այս պահին 4-5 թիմեր են պայքարում, և գարնանն ամեն ինչ կարող է պատահել։ Այդուհանդերձ, ամեն գնով փորձելու ենք մեր նպատակին հասնել։

Բա՞րձր է առաջնության խաղամակարդակը, և կա՞ն առանձնահատկություններ, եթե համեմատեք, օրինակ, Կիպրոսի կամ Հայաստանի Բարձրագույն խմբերի հետ։

-Խաղամակարդակը շատ բարձր է։ Կարող եմ ասել, որ այստեղ ինձ համար շատ ավելի դժվար է խաղալ, քան Կիպրոսում, քանի որ Լեհաստանի առաջնությունում 90 րոպե պետք է ֆիզիկական շատ մեծ աշխատանք կատարես, բոլոր ֆուտբոլիստները ֆիզիկապես շատ լավ են պատրաստված։ Կիպրոսում շատ լավ թիմեր կան, որոնք բարձր մակարդակի խաղացողներ ունեն, խոսքը հատկապես լեգեոներների մասին է։

Իսկ Հայաստանի հետ համեմատել ընդհանրապես պետք չէ։ Այս առաջնությանը մասնակցում է 18 թիմ, բոլորն ունեն իրենց ստադիոնները և երկրպագուներին, սեփական և մրցակցի հարկի տակ խաղալու տարբերությունը շատ է զգացվում։ Հայաստանում այս մրցաշրջանում ունենք 9 ակումբ և 3-4 ստադիոն, թեև Բարձրագույն խմբում շատ լավ թիմեր ու ֆուտբոլիստներ կան։

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

«Ալաշկերտ» տեղափոխվելը եղել է կարիերայիս ամենասխալ որոշումը

Ինչո՞ւ եք քիչ խաղաժամանակ ստանում։

-Ամռանն Ուկրաինայում հավաքների ժամանակ ես ամրապնդել էի տեղս հիմնական կազմում։ Հավաքից հետո, երբ թիմը վերադառնում էր Լեհաստան, ես ստիպված եղա գալ Երևան, քանի որ Շենգեն վիզա չունեի։ Այդ խնդրի հետ կապված շատ մեծ դժվարությունների առջև կանգնեցի, բայց ֆեդերացիայի շնորհիվ ի վերջո կարողացա ստանալ վիզան ու մեկնել Լեհաստան։

Թիմն այդ ընթացքում հասցրել էր 5 ընկերական մրցավեճ անցկացնել, և երբ առաջնությունը մեկնարկեց, պարզ դարձավ, որ ես դեռ չեմ կարող խաղալ, քանի որ Լեհաստանում աշխատանքի իրավունք չունեմ իմ տուրիստական վիզայի առկայության պատճառով։ Առաջնության 2 հանդիպում էլ ստիպված բաց թողեցի, քանի դեռ փաստաթղթերիս հարցը կարգավորվում էր։

Հետո, երբ արդեն կարող էի խաղալ, հիմնականում փոխարինման էի դուրս գալիս, քանի որ թիմը միայն հաղթանակներ էր տոնում, և մարզիչը չէր փոխում մեկնարկային կազմը։ Երբ արդեն պետք է հանդես գայի հիմնական կազմում, առողջական խնդիրներ ունեցա և իմ շանսը կրկին բաց թողեցի։ Թիմում մրցակցությունը շատ մեծ է, մարզչի խաղային սխեման իմ դիրքի խաղացողների մրցակցությունն ավելի է բարձրացնում։

Այդ բոլոր արտաքին, ոչ ֆուտբոլային խնդիրներն ինձ անցած տարի շատ խանգարեցին։ Հիմա անցկացնում ենք ձմեռային նախապատրաստական հավաքներ, ես էլ պայքարում եմ հիմնական կազմում իմ տեղի համար։

Դուք նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Ալաշկերտում» էիք։ Կա տեղեկություն, որ հեռանալու պատճառը եղել է գավաթի խաղարկության եզրափակիչում «Գանձասար-Կապանի» դարպասին իրացրած 11մետրանոցը՝ Պանենկա ոճով, այդ վրիպումը կարևոր նշանակություն էր ունեցել դիմակայությունում։ Իրո՞ք այդպես է եղել։

-«Ալաշկերտին» ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ։ Ուղղակի կասեմ, որ այդ ակումբ տեղափոխվելը եղել է կարիերայիս ամենասխալ որոշումը։ Կարծում եմ՝ նրանք էլ նույն կերպ կարտահայտվեն ինձ հետ պայմանագիր ստորագրելու մասին։

Մինչ «Ալաշկերտին» միանալը ես ծնկի շատ լուրջ խնդիրներ ունեի, նույնիսկ արդեն մտածում էի կարիերաս ավարտելու մասին։ Մոտ 1,5 ամիս բուժվում էի Լեհաստանում։ Ուղղակի կլռեմ և չեմ ասի, թե ինչպիսի ջանքեր են ինձնից պահանջվել, որ գավաթի խաղարկության եզրափակիչի օրը լինեմ խաղադաշտում, նաև մոտ 60 րոպե մասնակցեմ հանդիպմանը։

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Պանենկա ոճով 11մետրանոցն իրացնելիս Կասպարովի նկատմամբ անարգանք չի եղել

Ի վերջո, ինչո՞ւ այդ իրավիճակում որոշեցիք Պանենկա ոճով հարվածել՝ լինելով Գևորգ Կասպարովին դեմ-դիմաց, որը 11մ հարվածների ժամանակ կարծես գերբնական ուժ է ստանում։

-11մետրանոցն իրացնելիս ինձ մոտ չի եղել ոչ մի անարգանք Կասպարովի նկատմամբ, կամ էլ թիմի հանդեպ պատասխանատվության զգացումի բացակայություն։ Ես գիտեի՝ ինչպես եմ ուզում հարվածել, գիտեի՝ որտեղ է ցատկելու Կասպարովը։ Մինչև հիմա չեմ հասկացել՝ ինչու գնդակին այդպես հարվածեցի։

Դարպասապահի բախտը պարզապես բերեց այդ պահին։ «Փյունիկի» կազմում իմ վերջին խաղի ժամանակ՝ «Կարմիոտիսա» տեղափոխվելուց առաջ, ես «Շիրակի» դարպասը հենց նույն ոճի հարվածով եմ գրավել։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

Հաստատվել է Իտալիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակ. Հայաստանը նահանջել է

Մխիթարյան․ «Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել»

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը նոր ակումբ ունի

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում