fbpx
Բաժիններ

Մարիա Գևորգյանը` շախմատի Հայաստանի եռակի չեմպիոնուհի

Մեկամյա ընդմիջումից հետո Մարիա Գևորգյանը կրկին իրեն վերադարձրեց շախմատի Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը, որը նախորդ տարի զիջել էր Մարիա Կուրսովային: Վերջինս հիվանդության պատճառով 5-րդ տուրից հետո հրաժարվեց առաջնության հետագա մասնակցությունից: Նրա մասնակցությամբ հանդիպումների արդյունքները չեղյալ համարվեցին:

Մարիա Գևորգյանի հաջողությունը շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում օրինաչափ է: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ 8 հնարավորից վաստակելով 7 միավոր: Մարիան չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց առաջնության ավարտից մեկ տուր առաջ: 7-րդ տուրից հետո Գևորգյանը 1,5 միավորով գերազանցում էր Սիրանուշ Ղուկասյանին և Սուսաննա Գաբոյանին:

Մարիան պաշտոնապես չեմպիոնությունը գրանցեց 8-րդ տուրում՝ հաշտություն կնքելով Մարիամ Մկրտչյանի հետ: Ի դեպ, բացի Մարիամից, միայն Սիրանուշ Ղուկասյանին էր հաջողվել Մարիա Գևորգյանի հետ մրցախաղում կես միավոր վաստակել: Առաջնության մյուս մասնակիցները պարտվել էին ապագա չեմպիոնուհուն:

Այսպիսով, Մարիա Գևորգյանը վերջին 4 տարում 3-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվեց Հայաստանի առաջնություններում: Նա կրկին հանդես կգա Հայաստանի կանանց հավաքականում:

5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Սուսաննա Գաբոյանը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած բրոնզե մեդալակիր Սիրանուշ Ղուկասյանին:

Առաջնության մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. 4.Մարիամ Ավետիսյան՝ 4,5, 5.Աննա Խաչատրյան՝ 4, 6.Արփինե  Գրիգորյան՝ 3, 7.Աստղիկ Հակոբյան՝ 2,5, 8.Մարիամ Մկրտչյան՝ 2, 9. Անահիտ Մկրտչյան՝ 2 միավոր:

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անդրիասյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 2 շախմատիստներ հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 3 շախմատիստներ առաջատարների թվում են​

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ առաջատարների թվում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին