fbpx

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի վերադարձը Հայաստանի ազգային հավաքական շռնդալից էր։

31-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականին 2 հանդիպման է մասնակցել ընտրանու կազմում՝ Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում մեկական անգամ գրավելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների դարպասները։ Ընդ որում, փորձառու հարձակվողը 2 դեպքում էլ աչքի է ընկել փոխարինման մտնելուց հետո։

Այդ ամենը բավական էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում 7-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար։

Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնին», ապա Կարապետյանի թիմը երկրի նախորդ առաջնությունում փոխչեմպիոն հռչակվելուց հետո այս մրցաշրջանում առայժմ անկայուն է հանդես գալիս։ «Պրոգրես Նիդերկորնն» առաջին խաղաշրջանից հետո 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը, թեև առաջատարից հետ է մնում ընդամենը 4 միավորով։

Հայ հարձակվողի արդյունավետությունը նույնպես նվազել է։ Նա ճանաչվել էր Լյուքսեմբուրգի նախորդ առաջնության 2-րդ լավագույն ռմբարկու՝ դառնալով 29 գոլի հեղինակ։ Կարապետյանն այս առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և մրցակիցների դարպասը գրավել 6 անգամ։ Այս ֆուտբոլիստը բազմիցս է նշել, որ կարիերան այլ երկրներում շարունակելու տարբերակներ է ունեցել, բայց Լյուքսեմբուրգից չի կարող հեռանալ այնտեղ մի քանի բիզնեսներ ղեկավարելու հետևանքով։

Կարապետյանը հարցազրույց է տվել VNews.am-ին։

2 հանդիպում անցկացրիք հավաքականում 2018 թվականին և հայտնվեցինք տարվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Անսպասելի չէ՞ր Ձեզ համար։

-Զարմացած էի, քանի որ ընդամենը 2 խաղի էի մասնակցել հավաքականում։ Ես երկար էի սպասել իմ հնարավորությանը և երբ հրավիրվեցի հավաքական, ցուցադրեցի իմ լավագույն որակները։ Ես կշարունակեմ նույն տեմպով։ Վստահ եմ իմ կարողությունների վրա և ամեն ինչ կանեմ հավաքականին օգնելու համար։

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

Ի՞նչ պոտենցիալ ունի մեր հավաքականը։ Ո՞րն է գլխավոր խնդիրը, որը լուծելու միջոցով ընտրանին կկարողանա լավ արդյունքների հասնել։

-Կարծում եմ՝ մենք անհատապես շատ լավ ֆուտբոլիստներ և ընդհանուր թիմ ունենք։ Այդուհանդերձ, ես կողմնակից չեմ, որ հավաքականում մարզչական փոփոխությունները հաճախ լինեն։ Յուրաքանչյուր մարզչի ժամանակ է պետք, սակայն եթե մարզիչը փոխվում է յուրաքանչյուր 2 խաղից հետո, ապա ցանկացած մասնագետի համար էլ բարդ կլինի ինչ-որ արդյունքի հասնել։ Բոլորիս համբերություն է պետք։

Ի՞նչ տպավորություններ ունեք Արմեն Գյուլբուդաղյանցի հետ աշխատանքից։

-Ինձ համար հաճելի անակնկալ էր նրա հետ աշխատելը։ Նա շատ լավ էր տրամադրված իմ հանդեպ, և պատիվ էր ու պատիվ է աշխատել Գյուլբուդաղյանցի հետ։ Մենք բավականին հանգամանալից զրույց ենք ունեցել։

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ եք հիմնական կազմում տեղ վաստակելու համար մրցակցել Յուրա Մովսիսյանի հետ։

-Նա լեգենդար ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք կիրառել նաև 2 հարձակվողով հանդես գալու տարբերակը։ Ինչո՞ւ ոչ, դա միգուցե ավելի արդյունավետ լինի։

Անդրադառնանք ակումբային գործերին։ Այս պահին 4-րդ հորիզոնականում եք։ Ի՞նչ խնդիր է դրված թիմի առջև՝ հաշվի առնելով, որ նախորդ առաջնությունում փոխչեմպիոն եք դարձել։

-Առաջնահերթ նպատակը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճելը և երկրի գավաթակիր դառնալն է։ Այս մրցաշրջանում անպայման ցանկանում ենք տիտղոս նվաճել՝ հաղթելով առաջնությունում կամ գավաթի խաղարկությունում։ Հիանալի կլինի, եթե 2 գավաթներն էլ մեզ բաժին հասնեն։

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Ձեր արդյունավետությունը գոլեր խփելու տեսանկյունից նվազել է։ Ո՞րն է խնդիրը։

-Նախորդ մրցաշրջանն այդ առումով տպավորիչ ստացվեց, սակայն համոզված եղեք, որ շուտով կրկին կսկսեմ շատ գոլեր խփել։ Երևի դժվար կլինի նախորդ առաջնության պես 29 անգամ աչքի ընկնել, սակայն 20 գոլի սահմանագծին հասնելը լրիվ իրատեսական է։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)