fbpx
Բաժիններ

«Տոտենհեմի» ձախորդությունները շարունակվում են․ առաջատարներից ևս մեկը շարքից դուրս է մնացել

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ֆուլհեմի» հետ կայացած մրցավեճում (2-1), հաղորդում է «շպորների» մամուլի ծառայությունը։

Անգլիացի 22-ամյա ֆուտբոլիստի բուժհետազոտության արդյունքներն ախտորոշել են ծնկատակի ջլի վնասվածք։ Ալին վերականգնողական գործընթաց կանցնի «Տոտենհեմի» բժշկական անձնակազմի վերահսկողության տակ։ Ակնկալվում է, որ կիսապաշտպանը մարզումները կվերսկսի մարտի սկզբին։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախորդ տուրում կայացած խաղում էլ կոճի վնասվածք էր ստացել Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի առաջատարներից ևս մեկը՝ հարձակվող Հարի Քեյնը, որը խաղադաշտից կբացակայի մոտ մեկ ամսով։ Բացի այդ, հարձակողական ոճի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը Կորեայի Հանրապետության հավաքականի կազմում այս օրերին մասնակցում է Ասիայի գավաթի խաղարկությանը։

Ալին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ «Տոտենհեմը» կայացած 23 տուրից հետո հավաքել է 51 միավոր և եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը։ Առաջնության միանձնյա առաջատարը «Լիվերպուլն» է։

«Քշող քամու մշտական ուղևորները». Թոփ-5 ձմեռային տրանսֆեր, որոնք ավելի ձախողված են, քան «Հյուսիս-Հարավը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում․ ուղեգրի համար պայքար կընթանա Լոնդոնում (տեսանյութ)

Էրիկսենն անգամ «Տոտենհեմի» հայտացուցակում չկա․ «Ինտեր» տեղափոխությունն անխուսափելի է

Էրիկսենը կդառնա Ա սերիայի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Մոուրինյոն ծաղրել է լրագրողին, որը հայտարարել էր Ֆերնանդեշի՝ ՄՅՈւ տեղափոխվելու մասին

«Ինտերն» ու «Տոտենհեմը» համաձայնեցրին Էրիկսենի տրանսֆերը

«Բարսելոնան» միացել է Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային պայքարին

«Լեսթերն» ու «Տոտենհեմը» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

4 ամիս բացակայությունից հետո Լյորիսը վերադարձել է «Տոտենհեմի» մեկնարկային կազմ

«Տոտենհեմն» ընտրել է․ Քեյնին փոխարինողը կլինի «Ռեալ Սոսյեդադի» ռմբարկուն

Բեյլի գործակալ․ «Ուղղակի ծիծաղելի է խոսել դրա մասին»

«Ռեալի» համար ծիծաղելի է եղել «Տոտենհեմի»՝ Բեյլի հարցով արված առաջարկը

«Չելսիի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախը մերժել է այդ ակումբներին

Մոուրինյոն հերթական կոնֆլիկտի մեջ է մտել ֆուտբոլիստի հետ

Sky Sports. «Ինտերն» առաջիկա օրերին կհայտարարի Էրիկսենին ձեռք բերելու մասին

Մոուրինյոն ցանկանում է «Ռեալի» ֆուտբոլիստին տեսնել «Տոտենհեմում»

Մոուրինյո․ «Երկրորդ կեսում շանսերը հավասար էին»