fbpx
Բաժիններ

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը

Պորտուգալական «Շավիշի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը VNews.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է իր այսօրվա հայտարարությանը, որը քննարկումների առիթ է տվել։

30-ամյա խաղացողը համացանցում գրառում էր կատարել՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում պետք է լինի լեգեոներների սահմանափակում, որպեսզի հայ ֆուտբոլիստներն իրենց որակները ցուցադրելու հնարավորություն ունենան։

Կոնկրետ ի՞նչ հասցեով էր ուղղված Ձեր խոսքը՝ ակումբների ղեկավարների՞ն, մարզիչների՞ն, թե՞ ՀՖՖ-ին։

-Խոսքս ուղղված էր այն մարդկանց, որոնք անհանգստանում են հավաքականի ապագայով։ Լավ լեգեոներները շատ են պետք, հենց նրանք կօգնեն երիտասարդներին ուժեղանալ, կստեղծեն մրցակցություն և օրինակ կլինեն։ Իմ ասածն այն է, որ ավելի լավ է՝ թիմն ունենա 3 ուժեղ լեգեոներ, քան 7-8 լեգեոներ՝ ցածր և միջին մակարդակի։

Իսկ կա՞ն օրինակներ։ Կնշե՞ք հայ ֆուտբոլիստների, որոնք, ըստ Ձեզ, չեն գտել իրենց տեղը հայկական ակումբում՝ ուժեղ լինելով նույն դիրքի լեգեոներից։

-Ես մեկ օրինակ կբերեմ։ Երբ 19 տարեկան էի, «Փյունիկ» բերեցին արգենտինացի 3 բարձրակարգ լեգեոներների, որոնք այդ պահին ուժեղ էին ինձնից, Հենրիխ Մխիթարյանից և Արթուր Եդիգարյանից, բայց մարզիչը՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, հրաժարվեց նրանցից, որպեսզի մենք խաղանք, և դա ապագայում օգնեց մեզ։ Ուզում եմ ասել, որ լեգեոներներն այս պահին գուցե ավելի ուժեղ են, բայց դա ո՞ւմ համար է լավ․ միայն այն մարդկանց համար, որոնք մտածում են այդ օրվա կամ տարվա հաջողության մասին, իսկ ես խոսում եմ հավաքականի շահերից։

«Հայաստանում, ինչպես հասկանում եմ, արդեն չունեն հայ ֆուտբոլիստների կարիքը»․ Էդգար Մալաքյանը խոսել է «Պետրոլուլ» տեղափոխության մասին

Ձեր կարծիքով՝ հայ ներկայիս երիտասարդ ֆուտբոլիստներն ունե՞ն բավականաչափ պրոֆեսիոնալիզմ։ Այսինքն, եթե նրանց համար այլևս խնդիր չլինի հիմնական կազմում խաղալը, նրանք կշարունակե՞ն աճել։ Համենայն դեպս, հիմա «Փյունիկում» կան երիտասարդներ, որոնք արդեն քանի տարի խաղում են թիմի հիմնական կազմում, բայց նրանք կարիերայում առաջին լուրջ քայլը դեռ չեն կատարել, թեև որոշներն արդեն 23 տարեկան են։

-Դա բնավորության հարց է։ Այն ֆուտբոլիստին, որն ուզում է խաղալ և առաջ շարժվել, դա միայն օգուտ կլինի, չի խոչընդոտի։ Իսկ աշխատասիրությունը ֆուտբոլում չքննարկվող հարց է, դրա մասին խոսելու հարկ չկա։ Եթե չկա աշխատասիրություն, չկա ֆուտբոլի մասին խոսելու իմաստ։

Ինչ վերաբերում է մեր երիտասարդներին, ապա առաջինը հենց նրանց են պետք այդ ուժեղ լեգեոներները, որպեսզի օրինակելու բան ունենան, իսկ այսօր այդպիսիք կա՞ն «Փյունիկում»․ կարծում եմ՝ չկան։

Իսկ հնարավո՞ր է դա պարտադրել ակումբների նախագահներին, քանի որ իրենք էլ իրենց նպատակներն ունեն։ Եթե սառը դատենք, նրանք պարտավոր չեն մտածել հավաքականների մասին։ 

-Իհարկե, հնարավոր է։ Շատ երկրներում հենց այդպես է։ Դրա համար պետք է մտածեն այն մարդիկ, որոնք կարող են ազդել այս վիճակի վրա։ Ակումբը մտածում է իր շահերի մասին, որոշ մարզիչներ՝ իրենց շահերի մասին։ Ուրեմն, պետք է լինի սահմանափակում․ սա է իմ կարծիքը։

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Եվ վերջում անդրադառնանք Ձեզ և Ձեր ակումբային գործերին։ Ինչպե՞ս է ընթանում վնասվածքից ապաքինվելու գործընթացը։

-90%-ով պատրաստ էի, արդեն պետք է սկսեի թիմի հետ մարզվել, սակայն 3 օր է՝ հիվանդացել եմ և մարզումներին չեմ մասնակցում։ Երևի մեկ շաբաթից ամբողջությամբ պատրաստ կմիանամ թիմին։

«Շավիշը» Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է։ Ինչպե՞ս եք պատրաստվում խուսափել ուժեղագույնների խմբին հրաժեշտ տալուց։

-Հիմա նոր գլխավոր մարզիչ ունենք, մի քանի նոր ֆուտբոլիստներ են միացել։ Հուսով եմ՝ ես էլ շուտով կվերադառնամ խաղադաշտ և կօգնեմ թիմին դուրս գալ այս ծանր իրավիճակից։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

ԱԵԼ-ն ու Գևորգ Ղազարյանը դուրս են մնում Եվրոպա լիգայի հետագա պայքարից

Հաստատվել է Իտալիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

ԱԵԼ-ը ոչ-ոքի խաղաց «Արիսի» հետ, Ղազարյանը մասնակցեց խաղին

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակ. Հայաստանը նահանջել է

Մխիթարյան․ «Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել»

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ է պարգևել ԱԵԼ-ին

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը որպես ԱԵԼ-ի նորեկ երգ է կատարում թիմակիցների համար (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին