fbpx

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակում մտցնել-չմտցնելու թեման շարունակում է քննարկման առարկա մնալ։

VNews.am-ին օրերս տված հարցազրույցներում այս թեմային անդրադարձել էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանը, Գևորգ Ղազարյանը և Էդգար Մանուչարյանը, որոնք կողմ էին արտահայտվել սահմանափակում մտցնելու գաղափարին։

Մեր ընտրանու ևս մեկ ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը նույնպես ցանկություն է հայտնել ներկայացնելու իր կարծիքը.

-Կարծում եմ, որ, միանշանակ, պետք է լինի լեգեոներների թվի սահմանափակում։ Առանց այդպիսի քայլի չենք կարող զարգացնել մեր ֆուտբոլի մակարդակը։ Եթե պետք է տեղ չտանք մեր տեղացի ֆուտբոլիստներին՝ թե՛ փորձառու, թե՛ երիտասարդ, չմտածենք մեր հավաքականների մասին, ապա չենք կարող արդյունք պահանջել դրանցից։

Թիմում պետք է լինի մրցակցություն, որին ես կողմ եմ։ Դա նպաստում է ֆուտբոլիստների զարգացմանը։ Իսկ դրան կարելի է հասնել՝ թիմում ունենալով բարձր մակարդակի 6-7 լեգեոներներ, որոնց կողքին խաղալով երիտասարդները կկարողանան աճել։ Իսկ եթե թիմում հանդես են գալիս 11 լեգեոներներ, մեր հայ տղաներն էլ պահեստայինների նստարանից հետևում են նրանց խաղին, ապա մի քանի տարի հետո լավ բանի չենք հասնի։ Լեգեոներները կգան, մեկ տարի կխաղան, իրենց աշխատավարձերը կստանան ու ուրախ կվերադառնան իրենց երկրները, և նրանց սրտերը, բնականաբար, չեն էլ ցավա մեր ֆուտբոլի կամ հավաքականի համար։

Ինչքանո՞վ եք տեղյակ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանից (Quiz)

Ըստ Ձեզ՝ սահմանափակումը պիտի գործի մեկնարկային կազմի՞, թե՞ թիմի հայտացուցակի վրա։

-Կարծում եմ՝ հիմնական կազմում պետք է լինեն 4-5 լեգեոներներ, իսկ ընդհանուր հայտացուցակում՝ 7-8։ Ռուսաստանը մեզ համար լավ օրինակ է։ Նրանց հնարավորությունները բոլորս էլ լավ գիտենք։ Կարող են հայտացուցակում ընդգրկել 18 ֆուտբոլիստների, և բոլորն էլ լինեն օտարերկրացիներ։

Բայց հիմա հիմնական կազմում կարող են հայտնվել 6 լեգեոներներ, մնացած խաղացողները պետք է լինեն ռուսական անձնագրով։ Կարծում եմ՝ դա էլ գրավականներից մեկն էր, որ Ռուսաստանի հավաքականը լավ արդյունք ունեցավ աշխարհի վերջին առաջնությունում։

Եվս մեկ լավ օրինակ էլ կարող եմ բերել․ 2009-2010 թվականներին ազգային հավաքականում կատարվեց սերնդափոխություն։ Երիտասարդական ընտրանու 10-ից ավել ֆուտբոլիստներ միանգամից բարձրացան ազգային հավաքական, և տեսանք, թե ինչ եղավ արդյունքում։ Հիմնական կորիզը կազմում էին «Փյունիկի» խաղացողները։ Այսինքն, եթե «Փյունիկն» այդ տարիներին խաղալու հնարավորություն չտար երիտասարդ ֆուտբոլիստներին և նրանց փոխարեն հրավիրեր լեգեոներների, ապա մենք չէինք ունենա այդ լավ սերունդը, որի ներկայացուցիչները հավաքականում ելույթ են ունենում մինչ օրս․․․

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Օրինակ՝ Դուք այսօր խաղում եք Հայաստանում և փորձառու ֆուտբոլիստ եք: Եթե նշում եք, որ լեգեոներները խանգարում են երիտասարդներին աճել, նույն տրամաբանությամբ դուք ևս նրանց խանգարում եք աճել, որովհետև փորձով ու որակական շատ հատկանիշներով գերազանցում եք նրանց: Եթե կա երիտասարդներին շանս տալու խնդիր, ապա ինչո՞ւ է շոշափվում միայն լեգեոներների անունը:

-Եթե լեգեոներները շատ են, և երիտասարդները խաղալու շանս չեն ստանում, ապա պարզ է, որ օտարերկրացի ֆուտբոլիստների առատությունը խանգարում է․․․ Եթե ակումբը հրավիրում է լեգեոների, նրան ավելի մեծ գումարներ է վճարում, քան հայ երիտասարդ խաղացողին։ Եվ եթե ակումբը պայմանագրեր է կնքում մեծ գումարներ վաստակող լեգեոներների հետ, ապա պարզ է, որ նախապատվություն է տալու հենց նրանց։ Այդ գումարը, կոպիտ ասած, ջուրը չեն գցելու։ Իրական չի թվում, որ լեգեոներին կվճարեն բարձր աշխատավարձ և կնստեցնեն պահեստայինների նստարանին։

Կրկնում եմ՝ ես կողմ եմ, որ թիմում լինեն լեգեոներներ, բայց ոչ ավել, քան 7-8 ֆուտբոլիստներ։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չենք կարող խանգարել, մենք միայն օգնում ենք երիտասարդներին՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Թող լինի մրցակցություն երիտասարդների, հայ փորձառու ֆուտբոլիստների և լեգեոներների միջև։ Բայց եթե թիմերում հիմնականում լեգեոներներ են, ապա, կրկնում եմ, հավաքականի գործերը գնալով ավելի կբարդանան։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյան․ «Իմ նպատակն Ուրուգվայի հավաքականում խաղալն է»

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ (տեսանյութ)

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

Գոռն էլ է միանում. «Մեզ հայտնի է, թե որն է Խաշմանյանի նման հայտարարության պատճառը»

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը

«Արարատ-Արմենիան» մեկ օրում հաղթել է Կիպրոսի 2-րդ դիվիզիոնի 2 թիմերի

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Գևորգ Ղազարյանը հումորային լուսանկարով է շնորհավորել Հենրիխ Մխիթարյանին

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»

Happy Birthday, Heno! 30 փաստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի մասին

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը և ներկա կգտնվեն «Ռեալ Մ.» – «Սևիլիա» հանդիպմանը