fbpx

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվարի վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը պահպանել է թե վարկանիշը (2767), թե իր զբաղեցրած 10-րդ հորիզոնականը:

Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 10-ով ավելացրել է վարկանիշը (2845): Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2828), Դին Լիժենը (2812), Անիշ Գիրին (2797) և Շահրիյար Մամեդյարովը (2790):

ՖԻԴԵ-ի փետրվարի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝  Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:

Գաբրիել Սարգսյանը պահպանել է վարկանիշը (2689) և տեղը 53-րդ հորիզոնականում: Անփոփոխ է մնացել նաև Հրանտ Մելքումյանի վարկանիշը (2660), ով մեկ տեղով նահանջել է՝ զբաղեցնելով 91-րդ հորիզոնականը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է վարկանիշը (2427), սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ տեղափոխվելով 44-րդ տեղ: Լիլիթ Մկրտչյանի վարկանիշն էլ (2390) չի փոխվել, բայց 2 հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 72-րդ տեղը:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը թեև 5-ով նվազեցրել է վարկանիշը (2642), սակայն պահպանել է իր դիրքը 4-րդ տեղում:

Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Հայկ Մարտիրոսյանը թեև 9-ով ավելացրել է վարկանիշը (2616), սակայն մնացել է նախկին դիրքում՝ 10-րդ տեղում:

Արամ Հակոբյանը 2545 վարկանիշով 33-րդ հորիզոնականում է: Մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Շանթ Սարգսյանը 2488 վարկանիշով զբաղեցնում է 75-րդ տեղը:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Սարգսյանը 2-ով նվազեցրել է վարկանիշը (2337), սակայն պահպանել է տեղը 17-րդ հորիզոնականում:

Հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանի ելույթն էր

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրան Պրի. Արոնյանը լքեց մրցաշարը

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց պարտությամբ ու հայտնվեց ծանր կացության մեջ

Գաբրիել Սարգսյանը՝ Դուբայի մրցաշարի 2-րդ մրցանակակիր

Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

GRENKE Chess Classic. Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը

GRENKE Chess Classic. Արոնյանի հաշվին 6-րդ ոչ-ոքին գրանցվեց

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով աշխարհի չեմպիոնին

GRENKE Chess Classic. Արոնյանը կրկին բավարարվեց ոչ-ոքիով

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանի օգտին 4-րդ ոչ-ոքին գրանցվեց

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Հրանտ Մելքումյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներն անմասն մնացին մրցանակներից և ուղեգրերից

GRENKE Chess Classic. Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի