fbpx
Բաժիններ

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

Կիսապաշտպան Աղվան Պապիկյանը փետրվարի 8-ին կնշի ծննդյան 25-րդ տարեդարձը։

Նա բավականին հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Թվում էր, թե իրեն կդրսևորի ու կամրապնդվի նաև ազգային ընտրանու կազմում, սակայն դա ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել։ Նա երկրի գլխավոր թիմում մինչ օրս մասնակցել է ընդամենը 2 խաղի՝ փոխարինման մտնելով Ալբանիայի (2013թ․) և Ռուսաստանի (2014թ․) հավաքականների հետ ընկերական հանդիպումներում։

Պապիկյանը կարիերան սկսել է լեհական «Լոձում», վարձավճարով խաղացել Մոսկվայի «Սպարտակում»։ Հայ երկրպագուները նրա ցուցադրած ֆուտբոլը լավ են հիշում հատկապես «Փյունիկում» և «Ուլիսում» անցկացրած ժամանակահատվածից։ Տեխնիկապես հագեցած ու փլեյմեյքերի որակներ ունեցող կիսապաշտպանը 2015 թվականից վերադարձել է Լեհաստան։

Նա այնտեղ 2 մրցաշրջան է անցկացրել «Բելհատովում», մեկը՝ «Ռակովում», իսկ հիմա «Օլիմպիայի» ֆուտբոլիստ է։ Նշված թիմերն այդ հատվածում հանդես չեն եկել Լեհաստանի Բարձրագույն խմբում և վերուվար են արել 1-ին ու 2-րդ լիգաներում, որոնք երկրում հզորությամբ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ առաջնություններն են։

VNews.am-ը հարցազրույց է անցկացրել Աղվան Պապիկյանի հետ։

«Օլիմպիան» 2-րդ դիվիզիոնի առաջին խաղաշրջանից հետո 7-րդ տեղն է զբաղեցնում։ Կկարողանա՞ք պայքարել մեկ լիգա բարձրանալու համար։

-Մենք հենց դրա համար էլ պայքարում ենք։ Մրցաշրջանը շատ լավ էինք մեկնարկել, հետո որոշ ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան։ Խաղեր կային, որոնց մեկնում էինք 16, 17 խաղացողներով։ Շատ դժվար է այդքան մրցավեճերի մասնակցել, եթե թիմում չունես գոնե 20 ֆուտբոլիստների։ Բայց մյուս հատվածին լավ ենք նախապատրաստվում և, հուսով ենք, կբարձրանանք մեկ դիվիզիոն բարձր։

Ի՞նչ մակարդակ ունի Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնությունը։ Օրինակ՝ կարո՞ղ է հայաստանցի ֆուտբոլիստը գալ այդտեղ ու առաջադիմել։

-Կարծում եմ՝ ուժեղ առաջնություն է։ Նույնիսկ մտածում եմ, որ մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի Բարձրագույն խմբում։ Հաստատ համոզված եմ, որ հայ ֆուտբոլիստներն այստեղ տեղափոխվելու դեպքում ավելի մեծ շանսեր կունենան առաջընթաց գրանցելու, քան Հայաստանում հանդես գալով։

Շատ տարիներ եմ կորցրել

Ընթացիկ առաջնությունում մասնակցել եք 20 խաղի՝ դառնալով 6-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերջապես լավ մարզավիճա՞կ եք ձեռք բերել։

-Պետք է նշեմ, որ կես տարի առանց թիմի էի մնացել, և միայն դրանից հետո միացա «Օլիմպիային»։ Այո՛, Ձեր նշած վիճակագրությունը դրական եմ գնահատում, սակայն հուսով եմ, որ մյուս խաղաշրջանում ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեմ։ Կարծում եմ, որ ավելացնելու շատ տեղ ունեմ։

Լեգեոներների լիմիտ. Արհեստական ու հապճեպ լուծում մի խնդրի համար, որը իրականում գոյություն չունի

Ձեզ կարիերայի ընթացքում վնասվածքները շատ են խանգարել։ Ի՞նչն է պատճառը, որ այդքան հաճախ եք տուժել դրանց «ձեռքը»։

-Այս մարզաձևում պետք է նաև բախտ ունենաս․․․ Ճանաչում եմ ֆուտբոլիստների, որոնք շատ լավ տվյալներ ունեին, բայց թողել են ֆուտբոլը, քանի որ բավարար առողջություն չունեին դրա համար։ Կարծում եմ՝ եթե որևէ խաղացող իմանար, թե ինչու է վնասվածք ստանում, ապա միշտ կխուսափեր դրանից․․․

Շատ եմ աշխատում ինձ վրա, ամեն ինչ անում եմ, սակայն, կրկնում եմ, ֆուտբոլն այնպիսի բան է, որ հիմա խաղում ես, բայց չգիտես՝ ինչ կլինի կարճ ժամանակ անց։ Միգուցե վնասվածք ստանաս, որը կփչացնի քո կարիերան, և ունեցածդ բոլոր երազանքները ստիպված կլինես մոռանալ։ Հավատում եմ, որ դեռ կարող եմ իրականացնել երազանքներս։ Շատ տարիներ եմ կորցրել, բայց դեռ բավականին ժամանակ էլ ունեմ ֆուտբոլ խաղալու համար։ «Թու-թու-թու»՝ հիմա թե՛ ֆիզիկապես, թե՛ զուտ խաղային տեսանկյունից լավ վիճակում եմ և հուսով եմ, որ այս տարի ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ։

Հայաստանում կրկին խաղալու ցանկություն ունե՞ք։ Առաջարկներ ստացե՞լ եք վերջին ժամանակներս։

-Հայաստանից առաջարկ չեմ ստացել։ Կարող եմ ասել, որ Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ և չէի ուզի կրկին խաղալ այդտեղ։ Այդուհանդերձ, կյանքում չգիտես, թե քեզ ապագայում ինչ է սպասվում։ Չեմ ասում՝ չեմ գա Հայաստան, բայց հաստատ չեմ ուզենա հանդես գալ տեղի առաջնությունում։ Այս պահին առաջարկ չկա, ուստի այդ մասին մտածելու իմաստ էլ չկա։ Ինձ Լեհաստանում լավ եմ զգում և առայժմ այստեղ եմ։

Ինչքանո՞վ եք տեղյակ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանից (Quiz)

Հայաստանի ընթացիկ առաջնությանը կամ հավաքականի ելույթներին հետևո՞ւմ եք։

-Առաջնությանը՝ ոչ, բայց հավաքականին, իհարկե, հետևում եմ և տեսնում, որ լավ ֆուտբոլ ենք խաղում։

Հայ ֆուտբոլիստները չպետք է մտածեն, որ եթե խաղում են Հայաստանի առաջնությունում, ուրեմն՝ վերջ

Ի՞նչ խնդիրներ եք նկատել հայկական ֆուտբոլում, որոնք խանգարում են վերջինիս զարգացում ապրել։

-Ինձ պարզապես թվում է, որ մեր ֆուտբոլն այդքան ուժեղ չէ։ Հարցը միայն ֆեդերացիայի նախագահի կամ մարզիչների մեջ չէ։ Մենք պետք է գիտակցենք, որ բարձր մակարդակի ֆուտբոլ չունենք, բայց ամեն ինչ պիտի անենք, որ տրամադրության տակ ունենանք ոչ թե մեկ Հենրիխ Մխիթարյան, այլ գոնե 20 Մխիթարյան․․․ Ֆուտբոլիստները պետք է խելամիտ լինեն և ուզենան Մխիթարյանի պես դառնալ, ոչ թե մտածեն, որ եթե խաղում են Հայաստանի առաջնությունում, ուրեմն՝ վերջ։ Նրանց անհրաժեշտ է անընդհատ աշխատել-աշխատել-աշխատել իրենց վրա, որ և՛ առաջնությունն ուժեղանա, և՛ հավաքականը։

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը

Այսինքն, մեր երիտասարդ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ մոտեցումներ չունե՞ն։

-Չեմ ասում, որ նրանք պրոֆեսիոնալներ չեն։ Ինձ թվում է՝ մեր ֆուտբոլն առաջ չի գնում, որովհետև հիմա չունենք երիտասարդ շատ ֆուտբոլիստներ, որոնք արտասահմանում են խաղում, և որոնք ունեն բարձրակարգ խաղացողներ դառնալու հեռանկարներ։ Միգուցե դա է պատճառը, որ հավաքականն ու ընդհանուր ֆուտբոլը չեն աճում։ Հուսով եմ՝ այդ միտումը կփոխվի։

Իսկ կա՞ն Հայաստանից մնացած լավ հիշողություններ։

-Իհարկե, կան։ Լավագույնն այն պահն էր, երբ առաջին անգամ խաղացի ազգային հավաքականում։ Հուսով եմ՝ իմ վերջին հանդիպումը հավաքականում դեռ չեմ անցկացրել։

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Ընդամենը 2 խաղ հավաքականում, այն էլ՝ ընկերական։ Ինչո՞ւ այդքան քիչ․․․

-Մինչև հիմա չգիտեմ, թե ինչն է պատճառը։ Սակայն, ինչպես հասկանում եմ, երևի լավ ֆուտբոլիստ չեմ, որ չեմ խաղացել և վերջերս էլ ինձ ընդհանրապես չեն հրավիրել հավաքական։ Ես չեմ հանձնվում ու ամեն ինչ կանեմ, որ այս իրավիճակը փոխեմ։

Եղբայրս ավարտել է կարիերան վնասվածքների պատճառով

Ովքե՞ր էին այն ժամանակվա երիտասարդական հավաքականի ամենատաղանդավոր ֆուտբոլիստները, որոնք, ըստ Ձեզ, ունեին լավ հեռանկարներ։

-Կային ֆուտբոլիստներ, որոնք շատ տաղանդավոր էին։ Նրանցից մեկը Վարազդատ Հարոյանն էր։ Հաստատ համոզված էի, որ նա վաղ, թե ուշ լավ առաջնություն է տեղափոխվելու և ուժեղ ակումբում է խաղալու։ Երիտասարդական հավաքականում լավ ու շատ տաղանդավոր մի շարք այլ ֆուտբոլիստների հետ էլ եմ խաղացել։ Կարող եմ նշել Արտյոմ Սիմոնյանին, Գոռ Մալաքյանին, Սարգիս Ադամյանին․․․ Վերջինս շատ լավ խաղացող է և հիմա բարձրակարգ ակումբ է ներկայացնում։

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ եք անընդհատ կապի մեջ։ Միգուցե Դավիթ Մանոյանի՞ հետ, որը նույնպես լեհական ակումբում է խաղում։

-Մոռացել էի Դավիթ Մանոյանին նշել, որը շատ ուժեղ ֆուտբոլիստ է և լավ թիմում է հանդես գալիս, բայց FIFA խաղալ ընդհանրապես չգիտի (ծիծաղում է)։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ, պարզ է, ամեն օր չեմ շփվում, բայց կապի մեջ եմ։ Մոռացա նշել նաև Ղուկաս Պողոսյանին, որը շատ տաղանդավոր ու բարձր որակներ ունեցող խաղացող է։ Հուսով եմ՝ նա էլ իր ներուժը կցուցադրի և հզոր ակումբում կխաղա։

Լեհաստանում հայկական ֆուտբոլի մասին գիտեն միայն Հենրիխ Մխիթարյան անուն-ազգանո՞ւնը, թե՞ որոշ այլ բաներ նույնպես։

-Շատ քիչ են տեղեկացված հայկական ֆուտբոլից։ Երբ ասում եմ՝ Հայաստան, բոլորն արձագանքում են, որ, այո՛, Հենրիխ Մխիթարյանն այդ երկրից է։ Առայժմ միայն Մխիթարյանին են ճանաչում, բայց շուտով ավելի շատ խաղացողների մասին կիմանան։

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

Շուտով կդառնաք ընդամենը 25 տարեկան, բայց արդեն տարատեսակ բարդություններով լի կարիերա եք ունեցել։ Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև։

-Երբեք չես կարող պլանավորել քո կարիերան, բայց վնասվածք ստանալուց կարևոր բաներ ես սովորում և գիտակցում ես, որ ֆուտբոլիստի կյանքը շատ կարճ է․ աչքերդ բացում-փակում ես, և արդեն մի քանի տարի անցած է լինում։ Հիմա նպատակս այն է, որ մեկ ամբողջական մրցաշրջան խաղամ առանց վնասվածքի։

Փառք Աստծո, առայժմ բարեհաջող է ընթանում այս մրցաշրջանը, լավ մարզավիճակ ձեռք բերեցի, բայց պետք է այն պահպանեմ ու զարգացնեմ, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո ավելի լավ թիմ տեղափոխվեմ։ Այս մրցաշրջանում պետք է լավ ֆուտբոլ ցուցադրեմ և օգնեմ թիմին։ Անկեղծ ասած, մտքերումս դեռ երազանք կա, որ ամեն ինչ անեմ ու այս տարի վերադառնամ հավաքական։

Quiz. Ինչքանո՞վ եք տեղյակ հայ ֆուտբոլիստների կարիերայից

Ֆուտբոլով էր զբաղվում նաև Ձեր հարազատ եղբայրը՝ Վոլոդյան։ Նրա գործերն ինչպե՞ս են։

-Ավարտել է կարիերան վնասվածքների պատճառով։ Հիմա ֆուտբոլային գործակալ է և բացել է իր կազմակերպությունը՝ Papikyan International Agency, ու համագործակցում է Ortomedsport կլինիկայի հետ՝ որպես իրենց միջազգային գործակալ։ Արդեն շատ հայ ֆուտբոլիստներ են եկել այստեղ բուժվելու հենց եղբորս շնորհիվ։ Խոսքը հայկական ակումբների և հավաքականների խաղացողների մասին է, բայց անուններ չեմ տա։ Եթե նրանք ցանկություն ունեն, թող բարձրաձայնեն այդ մասին։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

Հաստատվել է Իտալիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակ. Հայաստանը նահանջել է

Մխիթարյան․ «Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել»

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում

Աղվան Պապիկյանը նոր ակումբ ունի

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին