fbpx

Նրան էլ գայթակղեցին․ Անչելոտին հաստատել է, որ Համշիկը մոտ է «Նապոլիից» հեռանալուն

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ կիսապաշտպան Մարեկ Համշիկը մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։

«Այժմ բանակցություններ են ընթանում։ Ակումբը հարգում է Համշիկին, քանի որ նա պատմություն է գրել «Նապոլիում»։ Եթե Մարեկը ցանկանում է նոր փորձ ստանալ, մենք պետք է օգնենք, որ նա իրեն երջանիկ զգա։ Այս պահին բանակցություններ ենք վարում և ոչինչ չենք թաքցնում։ Ես և ակումբը համակարծիք ենք, որ հարկավոր է բաց թողնել խաղացողին, եթե նա ցանկանում է հեռանալ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Ըստ իտալական պարբերականների՝ Համշիկի ծառայություններով հետաքրքրված է չինական «Դալյան Իֆան» ակումբը, որը սլովակ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Նապոլիին» արդեն առաջարկել է 25 մլն եվրո։ Տրանսֆերը կարող է պաշտոնապես ձևակերպվել առաջիկա 48 ժամերի ընթացքում։

Համշիկը նեապոլյան թիմում հանդես է գալիս 2007 թվականից։ Նա ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է և այդ ցուցանիշով շրջանցել է լեգենդար արգենտինացի Դիեգո Արմանդո Մարադոնային։ 31-ամյա Համշիկն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 13 անգամ։

«Պարման» հերոսաբար միավորներ խլեց «Յուվենտուսից» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լուկակուն ակնարկում է. «Ես երազում եմ այդ առաջնությունում խաղալու մասին»

Զիդանի հերթական թիրախը Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

«Եթե «Ռեալը» ցանկանում է Յովիչին, մենք շանս չունենք նրան թիմում պահելու». «Այնտրախտի» տնօրեն

Զիդան. «Որոշ ֆուտբոլիստներ ստիպված են լինելու հեռանալ»

«Բարսելոնան» կհրաժարվի Մալկոմից մի դեպքում

L’Equipe. Պոգբան հայտնել է թիմակիցներին իր որոշման մասին

«Այաքսն» իր հաջորդ հրաշամանուկին ցանկանում է գնել «Ռեալից»

«Բարսելոնան» հստակ դիրքորոշում ունի Անդրե Գոմեշի վերաբերյալ

Մեծ հեղափոխության նախաշեմին. Ինչպես է «Ռեալը» մտադիր ծախսել 500 մլն. եվրոն

Աղբյուր. Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է

«Ռեալը» պատրաստ է ազատվել Բեյլից ամեն գնով

«Ատալանտան» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Չելսին» աստղային փոխարինող է գտել Ազարի համար

3 գործոն, որ խոչընդոտում են Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխությանը

Մբապեն խոսել է «Ռեալ» տեղափոխության ու Զիդանի գործոնի մասին

MD․ Ազարի տեղափոխությունը «Ռեալ» կգնահատվի 120 մլն եվրո