fbpx

Զավեշտների զավեշտը․ Ռեբիչը չի տոնել խփած գոլը, որովհետև սխալմամբ մտածել է՝ գրավել է նախկին թիմի դարպասը

Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում նախորդ հանգստյան օրերին հյուրընկալվելիս ոչ-ոքի էր խաղացել Բրեմենի «Վերդերի» հետ, թիմերը փոխանակել էին 2-ական գնդակ։

Հյուրերից հաշիվը չափազանց գեղեցիկ գոլի շնորհիվ հավասարեցրել էր Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտե Ռեբիչը։ Հանդիպմանը հետևածների մոտ առեղծված էր մնացել, թե ինչո՞ւ էր հարձակվողը հրաժարվել տոնելու խփած գոլը․ չէ՞ որ նա ավելի վաղ չէր խաղացել «Վերդերում»։

«Այնթրախտի» մամուլի ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ Ռեբիչն այդ պահին շփոթության մեջ էր ընկել։ Նա մտածել էր, թե գրավել է նախկին թիմի՝ «Լեյպցիգի» դարպասը։ Երբ 25-ամյա ֆուտբոլիստը գիտակցել էր, որ ամենևին անհրաժեշտություն չկա թաքցնելու ուրախությունը, թիմակիցներն արդեն շրջապատել էին նրան և շնորհավորում էին։ «Այնթրախտը» «Լեյպցիգի» հետ հանդիպելու է փետրվարի 9-ին առաջնության հաջորդ տուրում։

Աշխարհի գործող փոխչեմպիոնը «Լեյպցիգում» վարձավճարով հանդես է եկել 2014/15թթ․ մրցաշրջանում, երբ նրա իրավունքները պատկանում էին «Ֆիորենտինային»։ Ռեբիչն իտալական ակումբից «Այնթրախտ» վարձավճարով տեղափոխվել է 2016 թվականին, իսկ գերմանացիները նրա ամբողջական տրանսֆերը գնել են 2018 թվականին։

«Բավարիան» հյուրընկալվելիս պարտվեց «Բայերին» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

«Բարսելոնան» համաձայնության է հասել «Այնթրախտի» հարձակվողի հետ

Անհավանական հանդիպում․ «Բորուսիայի» ու «Վերդերի» ցնցող դիմակայությունը (տեսանյութ)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արսենալի» տարվա հայտնությունը վարձավճարով հանդես կգա Բունդեսլիգայում

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հունվարի 19-20)

«Իմ ընկերուհին գերմանացի է»․«Լեյպցիգի» մարզչի ու թիմի նորեկի զվարճալի խոսակցությունը ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Որ ակումբներն են գերիշխում իրենց երկրներում տիտղոսների քանակով

Աղբյուր․ Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Լեյպցիգը»

Անհավատալի գոլ՝ «Այնթրախտի» 11-ամյա ֆուտբոլիստի կատարմամբ (տեսանյութ)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 22-23)

Որ թիմը լավագույն արդյունքն ունի եվրագավաթների խմբային փուլերում

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 15-16)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 1-2)

Նոյերը վատագույնն է Բունդեսլիգայի դարպասապահների թվում