fbpx
Բաժիններ

Բենժամեն Պավար․ «Ես աշխարհի լավագույն ակումբ եմ տեղափոխվել»

«Շտուտգարտի» պաշտպան Բենժամեն Պավարը խոսել է «Բավարիա» տեղափոխության մասին։

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի շարքերը կհամալրի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

«Նախորդ մրցաշրջանում յուրահատուկ պահ եղավ, երբ «Շտուտգարտի» ֆուտբոլիստի կարգավիճակով կանգնած էի «Ալյանս Արենայի» թունելային հատվածում։ Ես հայացք նետեցի «Բավարիայի» ֆուտբոլիստների կողմը և զգացի թիմում տիրող մթնոլորտը։ Այդ պահին մտածեցի, որ հիանալի կլիներ մի օր խաղալ այդ ակումբում։

Այո՛, ես կարող էի տեղափոխվել այլ առաջնություն, սակայն ընտրություն կատարելիս նախապատվություն չեմ տվել հարցի ֆինանսական կողմին։ Ինձ դուր են գալիս Գերմանիան, տեղի մենթալիտետը և Բունդեսլիգան, հետևաբար՝ որոշեցի մնալ այստեղ։ Երբ առաջարկ ստացա «Բավարիայից», նույնիսկ մեկ վայրկյան չերկմտեցի։

«Բավարիան» աշխարհի լավագույն ակումբն է։ Ցանկանում եմ շարունակել նրա պատմությունը, նվաճել շատ տիտղոսներ։ Այս թիմը Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու լավ հնարավորություններ ունի»,- Պավարի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։

«Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 20 տուրից հետո վաստակել է 42 միավոր և 2-3-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Առաջատար Դորտմունդի «Բորուսիայի» ակտիվում գրանցված է 49 միավոր։

«Բավարիան» նախատեսում է մոտ 250 մլն. եվրո ամառային տրանսֆերների համար

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոբենն ասել է, թե ով է իր կարիերայի լավագույն մարզիչը

Կոուտինյո. «Բարսելոնան» արդեն անցյալում է, հուսով եմ՝ երկար կմնամ «Բավարիայում»

«Բարսելոնան» խախտել է «Բավարիայի» հետ ունեցած պայմանավորվածությունը

Հայտնի են Կոուտինյոյի տրանսֆերի բոլոր մանրամասները

Հայտնի է Կոուտինյոյի խաղահամարը «Բավարիայում»

Կոուտինյոն ժամանել է Մյունխեն

Պաշտոնական. «Բավարիան» նոր կիսապաշտպան ունի

Լևանդովսկի․ «Չեմ կարծում՝ Կոուտինյոյից շատ ժամանակ կպահանջվի այստեղ հարմարվելու համար»

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է հեռանալ թիմից

«Բավարիան» փակում է տրանսֆերային պատուհանը

Պաշտոնական. Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Բավարիան» անվստահ մեկնարկեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում (տեսանյութ)

«Բարսելոնայից» հաստատում են՝ Կոուտինյոն շուտով կտեղափոխվի «Բավարիա»

Աղբյուր․ Կոուտինյոյի տրանսֆերը մոտ է իրականություն դառնալուն

Լա լիգայի ու Բունդեսլիգայի մեկնարկը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պաշտոնական. Պերիշիչը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ