fbpx

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

«Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մրցակիցն էր Ղազախստանի առաջատար ակումբներից մեկը՝ «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից։

Մարտական պայքարում անցած խաղն ավարտվել է 1-1 հաշվով։

Ղազախական թիմն առաջին խաղակեսում հակագրոհի արդյունքում բացել է հաշիվը, իսկ ընդմիջումից հետո հեռահար հարվածով հաջողության է հասել Արտակ Եդիգարյանը։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մրցավեճի ընթացքում մի շարք փոփոխություններ է կատարել։

Հայկական ակումբը վաղը կանցկացնի այս ուսումնամարզական հավաքի իր վերջին հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մարիուպոլի» հետ։

Հայաստանի գործող չեմպիոնը հունվարի 31-ին 3-0 հաշվով հաղթանակ էր տոնել Բեկաբադի «Մետալուրգի» նկատմամբ։

«Ալաշկերտի» գոլերը Բեկաբադի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Դենիս Թումասյանը հեռացել է «Ալաշկերտից» և արդեն նոր ակումբ ունի

Հայտնի են «Ալաշկերտի» կանանց թիմի մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Հայկ Իշխանյանը հեռանում է «Լոռիից»

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

«Ալաշկերտի» կանանց թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում

Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Ալաշկերտից»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

«Ալաշկերտից» հեռացել է 7 ֆուտբոլիստ

Մարկոսը շրջադարձ հարվածով գոլ է խփել մարզման ժամանակ (տեսանյութ)

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել