fbpx

«Մխիթարյանն ասաց՝ ճիշտ սնվելը շատ կարևոր է»․ Գերման Կուրբաշյանը պատմում է Գերմանիայում իր գործերի մասին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Գերման Կուրբաշյանը շարունակում է իր ելույթները գերմանական «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբում, որտեղ այս պահի դրությամբ հանդիսանում է Մ19 թիմի ֆուտբոլիստ։ Նա ավելի վաղ պաշտպանել է նաև «Քյոլնի» մարզական պատիվը՝ խաղալով այդ ակումբի Մ17 թիմի կազմում։

Մեր ընտրանու նկատմամբ ուշադրությունն առավել մեծ է, քանի որ ամռանը Երևանում կայանալու է Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլը։ Հայաստանի հավաքականը պատասխանատու ստուգատեսին մասնակցելու է հյուրընկալող երկրի կարգավիճակով։

18-ամյա հարձակվողը VNews.am-ին տված հարցազրույցում խոսել է ակումբում գործերի ընթացքի, հավաքականին առնչվող հարցերի և հայ այն ֆուտբոլիստի մասին, որը ոչ վաղ անցյալում փայլատակում էր Գերմանիայի Բունդեսլիգայում։

Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա ակումբային կյանքում։

-Ցավոք, այս տարի չենք մասնակցում Բունդեսլիգայի Մ19 տարեկանների առաջնությանը, քանի որ նախորդ մրցաշրջանում Հարավային գոտու մրցաշարում վերջին տեղն ենք զբաղեցրել։ Հիմա խաղում ենք Բավարիայի շրջանի Ռեգիոնալլիգայում և 1-ին հորիզոնականում ենք։ Ես մասնակցել եմ 6 խաղի ու դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Թիմը ո՞ր դեպքում կրկին կկարողանա մասնակցել Բունդեսլիգա Մ19-ին։

-Դրա համար պետք է Ռեգիոնալլիգայում չեմպիոնություն նվաճենք։

Մեր հավաքականին հաղթանակներ են պետք, որպեսզի հաղթողի հոգեբանություն սերմանվի

Ի՞նչն էր պատճառը, որ չմասնակցեցիք ամռանը Երևանում հավաքականների միջև կայացած ընկերական մրցաշարին։

-Պատճառն այն էր, որ մենք այդ շրջանում շատ կարևոր հանդիպումներ ունեինք։ Լավ հանդես եկանք ու դրա շնորհիվ հիմա առաջնության առաջատարն ենք։ Մ19 թիմի ֆուտբոլիստներից մի քանիսը, այդ թվում՝ ես, այդ ընթացքում նաև մարզումային խաղ անցկացրինք ակումբի առաջին թիմի հետ։

Մեր հավաքականն ի՞նչ հեռանկարներ ունի Եվրոպայի առաջնությունում։

-Մենք լավ պատրաստված կլինենք այդ մրցաշարին։ Մեծ պոտենցիալով լավ թիմ ունենք։ Կարծում եմ՝ եթե լցվենք վստահությամբ ու հավատանք մեր ուժերին, ապա լավ ֆուտբոլ կխաղանք։ Շատ ուրախ եմ և հպարտ, որ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը։ Մենք լավ մարզիչ ունենք։ Ես վստահություն ունեմ ուժերիս նկատմամբ։

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

Ինչի՞ շնորհիվ կարող ենք որոշակի հաջողություն ունենալ այդ մրցաշարում։

-Առաջին հերթին, կարծում եմ, պետք է լավ պաշտպանվենք և հնարավորինս արագ իրականացնենք հարձակման անցնելը։ Բայց, ամենակարևորը պաշտպանությունը լավ կազմակերպելն է։

Չե՞ք կարծում, որ մեր հավաքականը հոգեբանական խնդիր ունի։ Ֆուտբոլիստները նույնիսկ Գերմանիայի և Պորտուգալիայի իրենց հասակակիցների դեմ կարողանում են մեկ խաղակես հավասար պայքար մղել, բայց բաց թողած մեկ գոլը տղաներին թևաթափ է անում։ Դրանից հետո ընտրանին կարող է պարտվել 1-6 կամ 1-7 հաշվով․․․

-Հոգեբանական տեսանկյունից հեշտ չէ, երբ դու անընդմեջ մի քանի խաղերում պարտվում ես։ Մեզ հաղթանակներ են պետք, որպեսզի հաղթողի հոգեբանություն սերմանվի։ Սակայն, ես համոզված եմ, որ մենք կփոխենք այդ իրավիճակն առաջնության ժամանակ։ Թիմը շատ մոտիվացված է։

Թիմակիցներս այստեղ զարմանում են, երբ ասում եմ, որ խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ

Կա՞ գերմանական մի ակումբ, որտեղ երազում եք խաղալ։

-Ինձ համար առաջնահերթ կարևոր է, որ մոտ ապագայում կարողանամ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրել «Գրոյտեր Ֆյուրտի» հետ․ դա նույնպես երազանք է։ Իսկ ընդհանրապես երազում եմ մի օր կրել Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը և խաղալ Չեմպիոնների լիգայում։

Լեգեոներների լիմիտ. Արհեստական ու հապճեպ լուծում մի խնդրի համար, որը իրականում գոյություն չունի

Իսկ «Բավարիա՞ն»․ կա կարծիք, որ Գերմանիայում հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստ իրեն ապագայում պատկերացնում է որպես մյունխենյան այդ թիմի խաղացող․․․

-Ես նախընտրում եմ Դորտմունդի «Բորուսիան»․․․ Իսկ գլոբալ առումով ունեմ երազանքի մեկ ակումբ, և դա «Ռեալն» է։

«Բորուսիայում» փայլուն է հանդես եկել Հենրիխ Մխիթարյանը։ Ձեզ Գերմանիայում շա՞տ են հարցնում նրա մասին։

-Հիշում եմ նրա ելույթներն այստեղ։ Իհարկե, մարդիկ ինձ հարցնում են՝ երբևէ տեսե՞լ ես Հենրիխին։ Ես պատասխանում եմ՝ այո՛։ Նրա հետ հանդիպել եմ Երևանում, կարճատև զրույց ունեցել և կասեմ, որ Մխիթարյանը շատ յուրահատուկ տղա է, արժանի է մեծ հարգանքի։ Թիմակիցներս այստեղ զարմանում են, երբ ասում եմ, որ խոսել եմ Հենրիխի հետ։

Եվ ի՞նչ խորհուրդներ տվեց Մխիթարյանը։

-Նա ասաց, որ միշտ կենտրոնացած լինեմ նպատակներիս վրա։ Նաև հետևեմ առողջությանս, ճիշտ սնվեմ, քանի որ դա շատ կարևոր է, փորձեմ ամեն օր ինձ լավագույնս դրսևորել մարզումների ժամանակ, անընդհատ դառնամ ավելի ու ավելի լավը․․․

Ինչքանո՞վ եք տեղյակ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանից (Quiz)

Ի՞նչ կարծիքի եք Սարգիս Ադամյանի մասին։ Նա այս մրցաշրջանում հրաշալի է խաղում «Յան Ռեգենսբուրգում» 2-րդ Բունդեսլիգայում։

-Սարգիսը շատ լավ մրցաշրջան է անցկացնում և «Յան Ռեգենսբուրգի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է։ Նա ավելի լավը դառնալու մեծ պոտենցիալ ունի։ Նրան միայն ամենալավն եմ մաղթում և հուսով եմ, որ կխաղա 1-ին Բունդեսլիգայում։

Մեր Մ19 հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք, Ձեր կարծիքով, ունակ են խաղալու Բունդեսլիգա Մ19-ի թիմերում։

-Կարծում եմ՝ կան այդպիսի խաղացողներ։

Ե՞րբ պարզություն կլինի «Գրոյտեր Ֆյուրտի» հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելու հարցում։

-Այդ հարցին այս պահին չեմ կարող 100%-անոց պատասխան տալ։ Հնարավորություններ կան, բայց որոշում կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

«Հադերսֆիլդի» դեմ տպավորիչ վերադարձից հետո, այս խաղը հիասթափություն էր». Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները

«Մխիթարյանը «Յունայթեդում» իր առաջին տարում ավելի շատ բան արեց, քան Ալեքսիս Սանչեսը». M.E.N-ի լրագրող

«Արսենալի» լեգենդը ասել է Ռեմսիի հեռանալու իրական պատճառը

«Մխիթարյանն առավել քան տպավորիչ էր մոտ 2 ամիս բացակայելուց հետո»․ «Արսենալի» ֆուտբոլիստի խաղի գնահատականները

Մխիթարյանն իր վերադարձի առթիվ հրապարակում է արել Facebook-ում

Մխիթարյան․ «Հիմա յուրաքանչյուր միավոր շատ կարևոր է»

Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանից Օզիլից ու ևս 2 ֆուտբոլիստից հանուն նոր ձեռքբերումների

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմն՝ ըստ բրիտանական լրատվամիջոցների

6/10․ Football London-ը գնահատել է Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ»

Էմերի. «Կարծում եմ՝ Մխիթարյանը կմասնակցի հաջորդ խաղին»

«Արսենալը» թարմացում է ներկայացրել Մխիթարյանի վերաբերյալ

Մխիթարյանն ընդգրկվել է «Արսենալի» հայտացուցակում՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի համար

«Կուզենայի խաղալ հորս հետ». Մխիթարյանի հարց-պատասխանը Reddit-ում (թարմացվում է)

Մխիթարյան. «Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

Հենրիխ Մխիթարյանը «Վեսթ Հեմ» Մ23-ի դեմ խաղում (լուսանկարներ)