Մարտահրավեր․ Սուլշերն ակնարկում է, որ հաջորդ մրցաշրջանում պայքարելու են չեմպիոնության համար - VNews
Բաժիններ

Մարտահրավեր․ Սուլշերն ակնարկում է, որ հաջորդ մրցաշրջանում պայքարելու են չեմպիոնության համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է «Ֆուլհեմի» իր գործընկեր Կլաուդիո Ռանիերիի մասին, որը «Լեսթերի» ղեկին ավելի վաղ դարձել է Անգլիայի չեմպիոն։

Նորվեգացի մասնագետը նաև հույս է հայտնել, որ մանկունյական թիմի հետ հաջորդ մրցաշրջանում կկարողանա պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։

«Այն, ինչ Ռանիերին արել է «Լեսթերում», ցուցադրում է նրա մարզչական մակարդակը։ Նա այն մասնագետներից մեկն է, որոնց նկատմամբ միշտ մեծ հարգանք եմ տածել։ Ռանիերին նախընտրում է խաղը կառուցել հակագրոհների վրա․ հենց նման մարտավարություն ենք ակնկալում «Ֆուլհեմից»։

Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հավատում են, որ կկարողանան հաղթել առաջնությունում հաջորդ մրցաշրջանում։ Սեփական ուժերի նկատմամբ հավատը շատ կարևոր է։ Եթե ցանկանում ես չեմպիոն դառնալ, ապա պետք է ցուցադրես խաղամակարդակդ յուրաքանչյուր մրցավեճում»,- Սուլշերի խոսքերը մեջբերում է ակումբի թվիթերյան էջը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում փետրվարի 9-ին հյուրընկալվելիս ուժերը չափելու է «Ֆուլհեմի» հետ։

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ ԱՊԼ 26-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Անակնկալ «Օլդ Թրաֆորդում». ՄՅՈւ-ն պարտվեց. «Բորուսիան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Բեյլը միտքը փոխեց. նա մանչեսթերյան ակումբի թիրախում է

Գահերի խաղը Անգլիայում. Ի՞նչ սպասել Պրեմիեր լիգա 2020/21-ից

Ռեգիլոնը մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Յունայթեդը» նշել է՝ որքան գումար է պատրաստ վճարել Բեյլի տրանսֆերի համար

«Արսենալը» Պրեմիեր լիգայում մեկնարկեց խոշոր հաշվով հաղթանակով (տեսանյութ)

Սուլշերն ասել է՝ ով կլինի «Յունայթեդի» ավագը նոր մրցաշրջանում

Սեբալյոսի ու Նկետիայի վեճը նախավարժանքի ընթացքում (տեսանյութ)

Ալեքսանդր Լակազետը Պրեմիեր լիգայի 2020-21 մրցաշրջանի առաջին գոլի հեղինակն է (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը «Ֆուլհեմի» դեմ խաղում

«Յունայթեդն» ուզում է, որ Սանչոն իր ֆուտբոլիստը լինի մինչև Պրեմիեր լիգայում թիմի առաջին խաղը

Պաշտոնական․ Ալֆոնս Արեոլան նոր մրցաշրջանը կանցկացնի Անգլիայի Պրեմիեր լիգայում

Արտասովոր. «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց 3-րդ մարզաշապիկը (լուսանկարներ)

Ֆոդենը ու Գրինվուդը լքել են Անգլիայի հավաքականի ճամբարը