fbpx

Գվարդիոլա․ «Ռեալը» վերջին տասնամյակի լավագույն թիմը չէ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու Մադրիդի «Ռեալը» վերջին տասնամյակի լավագույն թիմը չէ։

««Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 3 տարի անընդմեջ, այն մրցաշարի ֆավորիտն է, բայց վերջին տասնամյակի լավագույն թիմը չէ։

Հաշվենք առաջնությունների չեմպիոնությունները, գավաթի խաղարկությունները և այլն։ «Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Բավարիան» իրենց առաջնություններում հաղթող են ճանաչվել 6-ական կամ 7-ական անգամ, իսկ «Ռեալը»՝ ընդամենը 2։

Հուսով եմ, որ Սոլարին իմ խոսքերը հիմա ավելի ճիշտ կընկալի։ Վստահ եմ՝ նրանք գոհ կմնան իմ պատասխանից»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։

«Արքայական» ակումբը վերջին տասնամյակում միայն 2011/12 և 2016/17թթ․ մրցաշրջաններում է հռչակվել Իսպանիայի չեմպիոն, մինչդեռ «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» ներքին առաջնություններում լավագույնն են եղել 7-ական անգամ։

Գվարդիոլան ավելի վաղ թվել էր վերջին տասնամյակի լավագույն 3 թիմերին՝ նշելով «Յուվենտուսին», «Բավարիային» ու «Բարսելոնային»։ Սանտիագո Սոլարին պատասխանել էր, որ «Ռեալը» նախորդ դարի և առհասարակ ֆուտբոլի պատմության լավագույն ակումբն է։

Բարտոմեու․ «Կքվեարկեմ, որ Պիկեն և Գվարդիոլան ստանձնեն «Բարսայի» ղեկը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալն» Ազարին ոսկով կպատի. բելգիացին աստղաբաշխական աշխատավարձ է ստանալու Մադրիդում

Զիդանի հերթական թիրախը Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

Բենզեման այսօր կարող է կրկնել Մեսիի տպավորիչ ռեկորդը

«Մանչեսթեր Սիթին» արդեն չեմպիո՞ն է. ահա, թե ինչ խաղեր են մնացել «քաղաքայիններին» և «Լիվերպուլին»

Սուլշեր. «Մանչեսթեր Սիթին» բարձրունքում է, իսկ մենք այնտեղ ենք, որտեղ հիմա ենք»

«Օլդ Թրաֆորդի» իսկական աստղը. Պեպ Գվարդիոլան յուրահատուկ ցուցանիշի է հասել

Գերմանիայի գավաթ․ «Բավարիան» հաղթեց գոլառատ խաղում ու եզրափակիչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ))

Մանչեսթերյան դերբի․ «Յունայթեդը» նույնպես չկարողացավ խանգարել «Սիթիին» (տեսանյութ)

Մանչեսթերյան դերբի․ մեկնարկային կազմեր

100 խաղ թևկապով․ Մեսին շարունակում է պատմություն գրել «Բարսելոնայում»

Ինչու է «Յունայթեդը» մարզվել նախկին մարզաբազայում մանչեսթերյան դերբիից առաջ

«Եթե «Ռեալը» ցանկանում է Յովիչին, մենք շանս չունենք նրան թիմում պահելու». «Այնտրախտի» տնօրեն

Զիդան. «Որոշ ֆուտբոլիստներ ստիպված են լինելու հեռանալ»

«Բարսելոնան» կհրաժարվի Մալկոմից մի դեպքում

Դիբալան պատմել է, թե ինչպիսին է Ռոնալդուն հանդերձարանում

Զիդան. «Ռեալը» 33 չեմպիոնական տիտղոս ունի, իսկ քանի՞ հատ ունի «Բարսելոնան»