fbpx

Էմիլիանո Սալան նաև հայ գլխավոր մարզիչ է ունեցել

«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը նույնպես արձագանքել է արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի ողբերգական մահվան փաստին։

«Նանտի» նախկին ֆուտբոլիստը հայազգի մասնագետի հետ աշխատել էր ֆրանսիական հենց այդ ակումբում։ Սալան «Նանտ» էր տեղափոխվել 2015 թվականին, երբ թիմի գլխավոր մարզիչը հենց Տեր-Զաքարյանն էր։ Նրանք միասին էին անցկացրել 2015/2016թթ․ մրցաշրջանը, ինչից հետո մասնագետը ստանձնել էր «Ռեյմսի» մարզչական ղեկը։

«Սա ողբերգություն է։ Իմ բոլոր մտքերը նրա ընտանիքի և հարազատների հետ են։ Նա հեռացավ չափազանց վաղ, շատ վաղ։ Էմիլիանոն պարզ ֆուտբոլիստ էր, ազնիվ և առատաձեռն»,- Տեր-Զաքարյանի խոսքերը մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Հավելենք, որ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում հավաքել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

Ֆուտբոլային աշխարհը սգում է Էմիլիանո Սալայի մահը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ադամյանը «ճախրում» է, Բաբայանի շքեղ գոլը, Կամոյի «ասիստը»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Հրապարակվել է Սալայի և «Քարդիֆի» ներկայացուցչի խոսակցությունը՝ թռիչքից առաջ (նկար)

Պարզվել է Սալային տեղափոխող ինքնաթիռի կործանման պատճառը

Էմիլիանո Սալայի տրանսֆերն իրականացվել է խարդախ ճանապարհո՞վ

Լիգա 1․ ՊՍԺ-ն ջախջախեց Միշել Տեր-Զաքարյանի թիմին (տեսանյութ)

Սալայի շունը ներկա է եղել իր տիրոջ թաղմանը (լուսանկար)

«Քարդիֆը» նամակով դիմել է Պրեմիեր լիգայի ակումբներին

Սալայի ընկերուհու դաջվածքը՝ նվիրված ֆուտբոլիստին (լուսանկար)

Եվրագավաթային հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Էմիլիանո Սալայի

Մբապեն մեծ գումար է տրամադրել Սալային տեղափոխող ինքնաթիռի օդաչուին փնտրելու աշխատանքները շարունակելու համար

Պաշտոնական․ «Նանտում» այլևս ոչ ոք չի կրի 9 համարի մարզաշապիկը

«Նանտի» առաջիկա խաղի բոլոր տոմսերը կարժենան 9 եվրո ի հիշատակ Սալայի

«Նանտի» նախագահի գեղեցիկ ժեստը՝ նվիրված Սալային

Ֆուտբոլային աշխարհը սգում է Էմիլիանո Սալայի մահը

Էմիլիանո Սալայի մահը հաստատվել է

Սալային տեղափոխող վթարված ինքնաթիռի հայտնաբերված մարդու դին դուրս է բերվել ջրից