fbpx
Բաժիններ

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստ․ «Ռեալից» շատ լուրջ առաջարկ էի ստացել շուրջ 2 տարի առաջ»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Լյուկա Հերնանդեսը պատմել է, որ մայրաքաղաքային մեկ այլ ակումբ՝ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել, իսկ բոլորովին վերջերս կարող էր հայտնվել եվրոպական մեկ այլ գրանդում։

«Ճիշտ են այն լուրերը, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ էի ստացել եվրոպական թոփ-ակումբից (խոսքը, ամենայն հավանականությամբ, «Բավարիայի» մասին է՝ խմբ․)։ Առաջինը, ինչ ես արեցի, այդ մասին «Ատլետիկոյին» տեղյակ պահելն էր։

Ակումբը հստակ հասկացնել տվեց, որ չի պատրաստվում դիտարկել դեպքերի զարգացման նման տարբերակը, և մենք պայմանավորվեցինք համաձայնեցնել իմ ապագայի հարցը մինչև մրցաշրջանի ավարտը։ Գիտեմ՝ «Ատլետիկոն» ցանկանում է, որ ես մնամ, բայց նրանք նաև տեղեկացրել են՝ կհարգեն իմ ցանկացած որոշում։

Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա, այո՛, այդ ակումբը շուրջ 2 տարի առաջ գործակալիս միջոցով շատ լուրջ առաջարկ էր ներկայացրել ինձ, սակայն ես այդ պահին զգացի, որ շատ բանով եմ պարտական «Ատլետիկոյին»»,- Հերնանդեսի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հավելենք, որ Լյուկայի եղբայրը՝ պաշտպան Տեո Հերնանդեսը, 2017 թվականի ամռանն «Ատլետիկոյից» 26 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Ռեալ», իսկ հիմա վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»։

Կային տեղեկություններ, որ «Բավարիան» պատրաստ է եղել 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի դիմաց վճարել համաձայնագրով ամրագրված հրաժարագինը՝ 80 մլն եվրո, իսկ անձամբ աշխարհի չեմպիոնի հետ իբր արդեն համաձայնեցված էր տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով անձնական պայմանագիրը։

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զիդան․ «Հաջորդ շաբաթը վճռորոշ է լինելու, պետք է ձգտենք վերադառնալու հաղթական ճանապարհ»

Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ»

«Լևանտեն» միակ, բայց տպավորիչ գոլով հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

Ֆելիշը շուրջ մեկ ամսվա դադարից հետո վերադարձել է «Ատլետիկոյի» հայտացուցակ

«Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Լա լիգայում

«Բեյլի տրանսֆերը կայացած էր, բայց «Ռեալը» վերջին պահին փոխեց միտքը». «Ջիանսուի» մարզիչ

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Նոյերի «կատակն» այս անգամ չստացվեց. մրցակցի հարձակվողը դաժանորեն պատժեց նրան (տեսանյութ)

«Բավարիան» ծանր պայքարում հաղթանակ կորզեց հետնապահի դեմ խաղում (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Լևանտեի» դեմ հանդիպման համար

Թվեք ֆուտբոլի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի նոր Quiz-ը

Ստեռլինգը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կգներ