fbpx
Բաժիններ

«Ատլետիկոն» ներկայացրել է վիճահարույց 3 դրվագներ մադրիդյան դերբիից

Մադրիդի «Ատլետիկոն» թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկար, որում ներկայացված են Լա Լիգայի 23-րդ տուրում «Ռեալի» հետ կայացած մադրիդյան դերբիի (1-3) վիճահարույց դրվագները։

«Ատլետիկոյի» ներկայացուցիչները նախ ուշադրություն են դարձրել թիմի պաշտպան Խոսե Խիմենեսի և «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորի մասնակցությամբ դրվագի վրա։ Մրցավարը տեսակրկնությունը դիտելուց հետո որոշում էր կայացրել 11-մետրանոց հարված նշանակել Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի դարպասին։ Խիմենեսը խաղից հետո ասել էր, որ կանոնների խախտումը տեղի էր ունեցել տուգանային հրապարակի սահմաններից դուրս։

Ներկայացված է նաև այն պահը, երբ Ալվարո Մորատան դարձել էր գոլի հեղինակ, սակայն եզրային մրցավարն արձանագրել էր խաղից դուրս վիճակ։

Մադրիդյան ակումբն ուշադրություն է հրավիրել նաև «Ռեալի» տուգանային հրապարակում տեղի ունեցած դրվագի վրա, երբ աշխարհի գործող ակումբային չեմպիոնի կիսաապաշտպան Կասեմիրոն հարվածել էր Մորատայի ոտքին, իսկ մրցավարն այնտեղ խաղի կանոններին հակասող ոչինչ չէր նկատել։

Ռամոս․ «Ռեալը» պայքարելու է «Բարսելոնայի» հետ չեմպիոնական տիտղոսի համար»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լուկա Յովիչ․ «Ռեալից» հեռանալու մասին լուրերն ինձ ստիպում են ծիծաղել»

Վարանը կտրականապես դեմ է Նեյմարի տրանսֆերային գործարքի մասը դառնալուն

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

Յովիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Էրիկսենին հետաքրքրում են առաջարկներ միայն 3 գրանդ ակումբներից

«Մեսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

Նեյմարի հայրը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ

Պաոլո Մալդինին կբանակցի մադրիդյան երկու թիմերի հետ

Մարսելո. «Նոր տրանսֆերների կարիք չունենք»

Կյանքը Ռոնալդուի հետ ու առանց նրա. «Ռեալի» խոսուն վիճակագրությունը

Մորատայի գոլը և չիրացրած 11-մետրանոցը, 1-ական կարմիր քարտ․ «Ատլետիկոն» հաղթեց «Խետաֆեին» (տեսանյութ)

«Ռեալն» առաջիկա օրերին նորից կբանակցի ՊՍԺ-ի հետ

«Ռեալը» 818 օր անց կրկին գերազանցում է «Բարսելոնային» մրցաշարային աղյուսակում

Կասեմիրոն որևէ կասկած չունի՝ Գարեթ Բեյլը պետք է շարունակի ելույթները «Ռեալում»

Զիդանը նորություն է հայտնել Բեյլի ապագայի վերաբերյալ