fbpx
Բաժիններ

Անկասելին․ Ագուերոն զարմանահրաշ ռեկորդ է կրկնել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հեթ-տրիքի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Չելսիի» հետ կայացած մրցավեճում (6-0)։

Սա արգենտինացի ֆուտբոլիստի 11-րդ հեթ-տրիքն է Անգլիայի առաջնությունում իր ելույթների ժամանակաշրջանում, ինչի շնորհիվ նա կրկնել է անգլիացի լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ռեկորդային ցուցանիշը։ Ինչ վերաբերում է ընթացիկ առաջնությանը, ապա Ագուերոն դրա շրջանակում արդեն 3 անգամ հեթ-տրիք է ձևակերպել։

Փորձառու գոլահարը նաև 5-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է Պրեմիեր լիգայի 2 անընդմեջ տնային մրցավեճերում մրցակիցների դարպասները գրավել 3-ական անգամ։ Նման նվաճման վերջին անգամ հասել էր Դիդյե Դրոգբան 2010 թվականի օգոստոսին։

30-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից» 40 մլն եվրոյի դիմաց։ Սերխիոն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 23 անգամ ու դարձել 17 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանալու է 2021 թվականի ամռանը։

Ուշագրավ 2 դրվագ, որոնք տեղի են ունեցել «Ման․ Սիթի» – «Չելսի» խաղի ավարտից հետո (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական․ «Չելսիի» պաշտպանը տեղափոխվեց «Ռոմա»

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահի հետ (լուսանկարներ)

Հայտնի է «Չելսի» – «Լեսթեր» հանդիպման մրցավարի փոփոխման պատճառը

Ֆաբրեգասն արձագանքել է Մոուրինյոյի մասնակցությամբ հուզիչ տեսանյութին

«Չելսին» չկարողացավ հաղթել «Լեսթերին» (տեսանյութ)

Գվարդիոլան՝ Ագուերոյի հետ ընդհարման մասին. «Թյուրիմացություն էր»

Զինչենկոյի «մոգական» շարքին վերջակետ դրվեց

Պոչետինո․ «Անցյալում քննադատում էի VAR-ը, բայց հիմա պետք է ընդունել կանոնը»

«Սիթի» – «Տոտենհեմ» խաղը թրիլերային ստացվեց (տեսանյութ)

Ագուերոն փոխարինվելիս լեզվակռվի մեջ է մտել Գվարդիոլայի հետ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլա. «Տոտենհեմը» Եվրոպայի 2-րդ ուժեղագույն թիմն է»

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Բերնարդու Սիլվայի զվարճալի բացահայտումը «Մոնակոյում» ունեցած ելույթների շուրջ

Գվարդիոլա. «Չելսին» իսկապես տպավորեց ինձ»