Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 10-0 հաշվով իսկական «ապտակ» է հասցրել «Նասիոնալին»։
Դաշտի տերերի կազմում դուբլեր են ձևակերպել Հարիս Սեֆերովիչը և Ժոնասը, մեկական անգամ հաջողության են հասել Ալեքս Գրիմալդոն, Ժոաու Ֆելիքսը, Պիցին, Ֆրանսիսկո Ֆերեյրան, Ռուբեն Դիասն ու Ռաֆա Սիլվան։
«Բենֆիկան» 50 միավորով զբաղեցնում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն ու առաջատար «Պորտուից» հետ է մնում մեկ միավորով։ Ինչ վերաբերում է «Նասիոնալին», ապա այս թիմը 18 թիմի պայքարում 20 միավորով 15-16-րդ տեղերն է կիսում «Մարիտիմուի» հետ։
Վարազդատ Հարոյանը փորձել է կրկնել Լիոնել Մեսիի ապշեցուցիչ հնարքը (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո