fbpx

Պաշտոնական․ Միրչա Լուչեսկուն հեռացել է Թուրքիայի հավաքականից

Ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն լքել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Կողմերը համաձայնության են եկել համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Կարծում եմ՝ Թուրքիայի հավաքականին լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է կազմի երիտասարդեցում։ Իմ աշխատանքն այստեղ ավարտված է։ Թիմին նոր մարզիչ է անհրաժեշտ, որը նրա հետ կաշխատի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Մենք ամեն ինչի մասին պայմանավորվածության ենք հասել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և եկել փոխադարձ համաձայնության»,- ասել է Լուչեսկուն։

Լուչեսկուն Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի օգոստոսից։ Ռումինացի մասնագետն ավելի վաղ աշխատել է «Ինտերում», «Գալաթասարայում», «Շախտյորում», «Զենիթում», «Ռապիդում», «Բեշիքտաշում» և այլ թիմերում։ Լուչեսկուն մարզել է նաև Ռումինիայի հավաքականը։ Նա «Շախտյորում» աշխատել է Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Սուլշերը բարձր է գնահատել ՊՍԺ-ի շանսերը Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ԵՎՐՈ 2020․ Օրվա առաջին խաղում Թուրքիան ջախջախեց Մոլդովային (տեսանյութ)

Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները․ Իսկ ո՞վ էր լավագույնը (հարցում)

Լուչեսկուի հերթական պարտությունը Ռուսաստանի հավաքականից, այս անգամ՝ Սոչիում (տեսանյութ)

«Մունդիալում» զարմացրած Ռուսաստանը Ձյուբայի գոլի շնորհիվ հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

Ընկերական հանդիպումներ. Ռուսաստանն ու Թուրքիան չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իսլանդացիները չխնայեցին թուրքերին, Խորվաթիան վերջին րոպեին զրկվեց հաղթանակից (տեսանյութ)

ԱԱ-2018. I խումբ. Ուկրաինան հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

Թուրանը հեռացվել է Թուրքիայի հավաքականից լրագրողի հետ միջադեպի պատճառով

ԹՈՒՐՔԻԱ – ԽՈՐՎԱԹԻԱ. Խաղից առաջ