fbpx
Բաժիններ

Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Worldchess.com կայքը հրապարակել է վիճակագրական հետաքրքիր տվյալներ 2018թ. անցկացված միջազգային 32 խոշոր մրցաշարերում աշխարհի առաջատար շախմատիստների վաստակած մրցանակային գումարների վերաբերյալ:

Այդ մրցաշարերի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմել է 4 մլն 865.066 եվրո (հարկերը հանած): Այդ գումարից մեկ մլն եվրոն խաղարկվել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայացած Կառլսեն-Կարուանա մրցախաղում:

Եվ այսպես, 2018թ. շախմատային խոշոր մրցաշարերում բոլորից շատ գումար է վաստակել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը՝  745.211 եվրո: Աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյույ Վենցզյունը 194.238 եվրոյով ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ Լևոն Արոնյանը 159.411 եվրոյով 7-րդ հորիզոնականում է:

Ներկայացնում ենք առաջատար տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստների ցուցանիշները:

1. Մագնուս Կառլսեն՝ 745.211
2. Ֆաբիանո Կարուանա՝ 719.476
3. Հիկարու Նակամուրա՝ 229.609
4. Շահրիյար Մամեդյարով՝ 225.024
5. Սերգեյ Կարյակին՝ 219.388
6. Ցզյույ Վենցզյուն՝ 194.238
7. Լևոն Արոնյան՝ 159.411
8. Ուեսլի Սո՝ 130.244
9. Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 95.728
10. Վիշվանաթան Անանդ՝  91.123

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց իր թիմին փրկել պարտությունից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը