fbpx
Բաժիններ

Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որն այսօր նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը։

Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հրապարակել լուսանկարներ։

«Այցելեցինք հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանին՝ նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:

Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը, որն այսօր տոնում է ծննդյան 90-ամյա հոբելյանը, մեզ վարակեց իր կենսուրախությամբ ու ապագայի ծրագրերի հանդեպ անխախտ հավատով»,- գրել է Հայկ Մարությանը:

Ալբերտ Ազարյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: