«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմսիի հետ պայմանագիր ստորագրելու մասին։
Ուելսցին թուրինյան ակումբի ֆուտբոլիստ պաշտոնապես կդառնա 2019 թվականի հուլիսի 1-ից, երբ ավարտված կլինի լոնդոնցիների հետ գործող համաձայնագրի ժամկետը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ռեմսիի աշխատավարձն իտալական ակումբում կկազմի տարեկան ավելի քան 23 մլն եվրո։ «Արսենալը» բազմաթիվ փորձեր է ձեռնարկել կիսապաշտպանին իր շարքերում պահելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։
28-ամյա Ռեմսին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 մրցավեճի՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա ակտիվում Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում մասնակցած 3 խաղում գրանցված է մեկ գոլ։
Ռեմսին այսօր ռեկորդային պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո