fbpx
Բաժիններ

Խինես Մելենդես․ «Եթե բոլորս առաջ շարժվենք նույն ուղղությամբ, վստահ եմ՝ հաջողության կհասնենք»

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է մի շարք թեմաների։

«Մեր ծրագիրը ներկայացրել ենք հայկական ակումբներին։ Մանկապատանեկան թիմերը պետք է մասնակցեն իրենց տարիքային խմբերի շատ մրցաշարերի։ Երիտասարդ ֆուտբոլիստներն առաջընթաց են գրանցում 2 պայմանների՝ լավ մարզիչ ունենալու և համապատասխան մրցաշարերի մասնակցելու դեպքում։

Ես կարող էի մնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում շատ երկար տարիներ կամ գնալ եվրոպական այլ երկրում աշխատելու։ Երբ մարդիկ այնտեղ իմացան, որ Հայաստան եմ գալիս, ոմանք շատ զարմացան։ Դա տեղի ունեցավ շնորհիվ Արմեն Մելիքբեկյանի։ Հենց նրա շնորհիվ ցանկացա ընդունել այս մարտահրավերն ու հիմա Հայաստանում եմ։ Այստեղ շատ լավ պայմաններ կան աշխատելու համար։

Կփորձենք հասնել նրան, որ հայկական ֆուտբոլը տարիների ընթացքում վերելք գրանցի։ Չգիտեմ՝ ինչքան երկար կմնամ այստեղ, սակայն երբ հեռանամ, ցանկանում եմ ինձնից հետո մի հիմք թողնել, որով հայ մարզիչները կկարողանան աշխատել։ Ունեմ նաև ակումբների օգնության կարիքը։ Ֆեդերացիան իր կողմից արդեն ամեն ինչ արել է։ Եթե բոլորս առաջ շարժվենք նույն ուղղությամբ, վստահ եմ՝ հաջողության կհասնենք։

Պարզապես հարկավոր է, որ բոլորը հասկանան մեր գաղափարները։ Մենք Իսպանիայում միշտ լավ ֆուտբոլիստներ ենք ունեցել, բայց չենք ունեցել լավ թիմեր։ Դա ավարտվեց այն ժամանակ, երբ մի մարզիչ, որի անունն Ինյակի Սաես էր, բերեց իր խաղային մոդելը, ու եղավ հաջողություն։ Ես այդ մոդելը հիմա բերել եմ Հայաստան։ Օրը 24 ժամ ապրում և աշխատում ենք ակադեմիայում։

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

Հայկական ֆուտբոլում կան շատ լավ խաղացողներ, որոնք նաև եվրոպական մակարդակով լավ որակավորում ունեն։ Հնարավոր չէ խոսել հաջողության հասնելու կոնկրետ ժամանակահատվածի մասին։ Իսպանիայում պետք եկավ 44 տարի, որ կրկին դառնանք Եվրոպայի չեմպիոն։ Դրանից առաջ 1964 թվականին էինք հաղթել և մինչև 2000 թվականը հիանալի ֆուտբոլիստներ ունեցել, ակումբային մակարդակով շատ մեծ հաջողությունների հասել, իսկ հավաքականի՝ ոչ։ Ամբողջ աշխարհն ինձ նույն հարցն էր տալիս։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ էին հաղթում պատանի ֆուտբոլիստները, իսկ ազգային ընտրանին հաջողությունների չէր հասնում։ Ես ասում էի՝ համբերություն է պետք։ Սա այն խոսքն է, որ ես միշտ կիրառում եմ։

Երբ այդ սերունդն արդեն հասունացավ, նվաճեցինք բոլոր տիտղոսները, դարձանք Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն։ Անցյալն իրականում նշանակություն չունի, եկել եմ այստեղ պայքարելու ապագայի համար։ Պատմությունը սկսվում է այն պահից, ինչ պարոն Մելիքբեկյանը համոզեց ինձ գալ Երևան։

Ինչ վերաբերում է լեգեոներների լիմիտին, ապա ամբողջական տեղեկատվության դեռ չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տան ակումբները ֆեդերացիայի հետ միասին։ Իմ կարծիքով՝ արտասահմանցի ֆուտբոլիստները, որոնք գալիս են Հայաստան, պետք է, իրոք, լավ մակարդակ ունենան։ Նրանցից սովորում են նաև երեխաները։ Եթե հայ ֆուտբոլիստն իր խաղամակարդակով համապատասխանում է արտասահմանցի խաղացողին, ապա գերադասելի է, որ հայը հանդես գա։

Ես այժմ հավաքում եմ վիճակագրական տվյալներ։ Ամեն օր ինչ-որ նոր բան եմ վերցնում հայկական ֆուտբոլի մասին։ Պատանի և երիտասարդ ֆուտբոլիստները պետք է աշխատեն լավագույն մարզիչների գլխավորությամբ, նրանց պետք է լավ կրթել։ 15-18 տարեկան ֆուտբոլիստները պետք է մասնակցեն համապատասխան մրցաշարերի։ Մ19 կամ Մ21 հավաքականի լավ ֆուտբոլիստները չեն կարող լինել առանց խաղային պրակտիկայի։ Ամեն րոպեն, որ բաց են թողնում, հետընթաց է։ Պատանեկան հավաքականների հեռանկարային խաղացողները պետք է մեկ քայլ առաջ կատարեն, որովհետև, խաղալով տարիքային ավելի մեծ խմբում, միայն ու միայն առաջադիմում են։

Իսլանդիան, որն ունի 300 հազար բնակչություն, մասնակցում է աշխարհի առաջնությանը, իսկ Հայաստանը՝ ոչ։ Պարզապես պետք է աշխատել։ Ամեն ինչ պետք է անել քայլ առ քայլ։ Հարկավոր է ստեղծել շատ պինդ հիմք հետագա հաջողության համար։

Միայն առողջությունս ինձ կարող է ստիպել հեռանալ Հայաստանից։ Եթե առողջությունս ների, երկար կմնամ Հայաստանում։ Ես պարզապես հիացած եմ մարդկանց վերաբերմունքով իմ ու մեր աշխատանքային թիմի նկատմամբ։

Առայժմ ճանաչում եմ հայ այն մարզիչներին, որոնք աշխատում են ինձ հետ։ Բոլորը հավաքվում են իմ շուրջ։ Նրանք ցանկանում են օգնել ինձ, ես էլ՝ նրանց։ Հանդիպում կկազմակերպենք, որին ներկա կլինեն հայկական թիմերի գլխավոր մարզիչները»,- ասել է Մելենդեսը։

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը հանրահայտ մասնագետի խոսքին որոշակի հավելումներ է կատարել։

«Ֆուտբոլիստների մարզական սննդակարգը կարգավորող խումբ կգա Իսպանիայից, և կփորձենք այդ խնդիրներն էլ լուծել։ Այդ խումբը Հայաստան կգա երևի մարտին։ Իրականում ամենակարևորը հենց այդ մանրուքներն են։ Դրանք 10-15%-ով բարձրացնում են ֆուտբոլիստի ցուցադրած արդյունավետությունը։

Պատանեկան հավաքականների համար այս ընթացքում եռօրյա հավաքներ են կազմակերպվում, այդ թվում՝ կանանց ընտրանու․ գործընթացը կտևի մինչև մարտի վերջ։ Դրանցից հետո, վերլուծելով ամեն ինչ՝ կհասկանանք, թե ինչ խնդիրներ կարելի է դնել հավաքականների առջև»։

Հայտնի է Հայաստանի Մ21 հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խինես Մելենդեսը նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ

Շարժվեց Եվրոպայի Մ-19 առաջնության բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը (տեսանյութ)

Կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (ֆոտոշարք)

Խինես Մելենդեսը «Կամպ Նոու» մարզադաշտում հանդիպել է Ալեքս Ֆերգյուսոնի և Ռայան Գիգզի հետ (լուսանկար)

Հայաստանի հավաքականի նվերը Խինես Մելենդեսին (լուսանկարներ)

Հայկական ֆուտբոլում ստեղծվել է մարզումների ազգային ծրագիր․ Խինես Մելենդեսը՝ մեր ֆուտբոլին վերաբերող կարևոր թեմաների մասին (տեսանյութ)

Հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորում են Խինես Մելենդեսին ծննդյան տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)

«Մանուկները գալիս են սենսացիայի հետևից». 3 պատճառ՝ ինչի հաշվին «Այաքսը» կարող է անցնել «Ռեալին»

Խինես Մելենդեսը հանդիպել է հայկական ակումբների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

Խինես Մելենդես. «Հայաստանը ֆուտբոլային մեծ պոտենցիալով եվրոպական երկիր է»

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը` ՀՖՖ Տեխնիկական տնօրեն