fbpx

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձել է հայկական ֆուտբոլում կարգապահության, ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքի թեմաներին՝ բերելով օրինակներ Իսպանիայում աշխատանքային ժամանակահատվածից։

«Իսպանիայի Մ17 հավաքականի 2 ֆուտբոլիստներ, որոնք 16 տարեկան էին, հավաքի ընթացքում միջանցքում զրուցում էին իրար հետ, բայց այդ ժամանակ պետք է գտնվեին իրենց սենյակում։ Ես այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչն էի։ Նրանք լավագույններից էին այն թիմում, որ պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին։ Թույլ չտվեցի, որ դուրս գան խաղադաշտ ֆեդերացիայի, խաղընկերների ու իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Նրանք եկան ներողություն խնդրելու, բայց՝ չներեցի։ Գնացինք Լիխտենշտեյն, մասնակցեցինք եզրափակիչին և պարտվեցինք Անգլիայի հավաքականին։ Այդ ֆուտբոլիստներից մեկը Խուանմին էր, որը հիմա «Ռեալ Սոսյեդադում» է, մյուսն էլ՝ Սուսոն՝ «Միլանի» ներկայիս ֆուտբոլիստը։ Եթե նրանք մասնակցեին եզրափակիչին, մենք կհաղթեինք։

Անցավ 6 ամիս, Իսպանիայի ռեգիոնալ առաջնությունն էր, հյուրանոցում տեսան ինձ և մոտեցան, ասացին՝ կարո՞ղ ենք Ձեզ հետ զրուցել։ Ասացին, որ Դուք մեզ զրկեցիք արծաթե մեդալից, բայց մեզ ավելի լավ մարդիկ դարձրեցիք, ստիպեցիք, որ մտածենք։ Դրանից հետո գրկախառնվեցինք և նրանց ասացի՝ դուք կմասնակցեք Մ19 առաջնության եզրափակիչ փուլին մեկ պայմանով․ հանդերձարան մտնելուց առաջ պետք է ներողություն խնդրեք ձեր խաղընկերներից։ Նրանք համաձայնվեցին։ Նրանք 6 ամիս անց դարձան Եվրոպայի չեմպիոն․․․

Ինչո՞ւ է Անդրես Ինիեստան Մունդիալի եզրափակիչում գոլ խփում և, մարզաշապիկը բարձրացնելով, այն նվիրում Դանի Խարկեին։ Նա այդ գոլը կարող էր նվիրել իր կնոջը, աղջկան, ծնողներին կամ տատիկին, բայց նվիրեց խաղընկերոջը, որի հետ 15 տարեկանից սկսած գալիս էր հավաքական։ Մեկը «Բարսելոնայից» էր, մյուսը՝ «Էսպանյոլից», մեծ մրցակցություն կար այդ ակումբների միջև, բայց նրանք միշտ նույն սենյակում էին մնում հավաքների ժամանակ։ Ինիեստային հաճախ էի հարցնում՝ ինչպե՞ս մտքով անցավ այդ գոլը նվիրել Խարկեին։ Նա ասաց, որ Խարկեն իր ընկերն էր և մահացավ խաղադաշտում սրտի կաթվածից։ Եվ սա այն վարքագիծն է, որ պետք է սովորեցնել պատանիներին ու երիտասարդներին։

Հայաստանի պատանեկան հավաքականների ֆուտբոլիստները ստացել են վարքագծի 10 նորմեր, որոնք թարգմանվել են հայերեն։ Ինչպես պետք է պահեն իրենց հավաքների ժամանակ, լրագրողների հետ շփվելիս և այլն։ Փորձում ենք կարգուկանոն հաստատել։ Իսպանիայում մեծ մրցակցություն կա «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև, սակայն երբ նրանց ֆուտբոլիստները գալիս են հավաքական, մնում են միևնույն սենյակում։ Հավաքականի շահերը բարձր են դասվում»,- ասել է Մելենդեսը։

Հայտնի է Հայաստանի Մ21 հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդոն այսօր կվերադառնա «Կամպ Նոու» մարզադաշտ

«Բարսելոնան» հստակեցրել է Ալբայի ապագայի շուրջ իր դիրքորոշումը

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Վալվերդեի հետ

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Բարտոմեու. «Եթե նույնիսկ մենք ոչ մի մրցանակ չնվաճենք, նա կշարունակի մնալ «Բարսելոնայում»

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

«Արսենալի» ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

Լոպետեգին պատմել է՝ Իսպանիայի հավաքականը լքելու և «Ռեալ» տեղափոխվելու մասին մանրամասներ

«Լիոնի» մարզիչը ասել է, թե ինչպես է մտադիր չեզոքացնել Մեսիից եկող վտանգը

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Մեսիին