fbpx
Բաժիններ

Ինչո՞ւ է երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողն առանց ակումբի մնացել

24-ամյա հարձակվող Վիուլեն Այվազյանն այս պահին առանց ակումբի է։ Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է VNews.am-ին տված հարցազրույցում։

Նա 2017 թվականի ամռանը «Շիրակից» հեռանալուց հետո հանդես է եկել լատվիական «Վենտսպիլսում» և բելառուսական «Դնեպր Մոգիլևում»։ Այվազյանն այդ թիմերում անցկացրել է ներքին առաջնությունների 4-ական հանդիպումներ՝ այդպես էլ չբացելով գոլերի հաշիվը։

Երիտասարդ հարձակվողը Հայաստանում պաշտպանել է «Փյունիկի» և «Շիրակի» մարզական պատիվը։ Բարձրագույն խմբի առաջնությունում երևանյան թիմում անցկացրած 45 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ, իսկ գյումրեցիների մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 56 անգամ՝ իր հաշվին գրանցելով 15 գնդակ։ Հայաստանի երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման․

-2 տարբերակներ կային Մոլդովայից և Ռումինիայից, բայց բանակցությունների վերջնական փուլում համաձայնության չեկանք պայմանների հետ կապված։ Դեռ սպասում եմ առաջարկների։

Իսկ հայկական ակումբներից հետաքրքրություն չկա՞։

-Հայկական թիմերից ոչ մեկը կապ չի հաստատել ինձ հետ։ Հետաքրքրություն եղել է միայն արտասահմանյան ակումբներից։ Հիմնականում օտարերկրացի գործակալներն են զբաղվում այդ ուղղությամբ։

Իսկ ինչպե՞ս եք պահպանում Ձեր մարզավիճակը։

-Հունվարին Հորդանանում էի, հրավեր ունեի այդ երկրի Բարձրագույն խմբի առաջնության «Ալ Ֆայսալի» ակումբից։ Միացա նրանց հավաքին, ամեն ինչ նորմալ էր։ Արդեն պատրաստվում էի բժշկական հետազոտություն անցնել ու պայմանագիր ստորագրել, երբ ինձ ասացին, որ թիմի թունիսցի գլխավոր մարզիչն իր հայրենակցին է հրավիրել, ու ցանկանում են նրա հետ համաձայնագիր կնքել։

Ես ստիպված եղա վերադառնալ Հայաստան։ Այդ ակումբի հետ մասնակցել եմ ուսումնամարզական հավաքների, ուստի մարզավիճակի հետ կապված որևէ խնդիր չկա։

Տարօրինակ չէ՞, որ Ձեր հարազատ ակումբի՝ «Շիրակի» կողմից ուշադրություն չի եղել։ Թիմն այս պահին խնդիրներ ունի հարձակման գծում․․․

-Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել, թե «Շիրակը» որ դիրքում խաղացողի պակաս ունի։ Միայն կասեմ, որ ինձ հետ ոչ ոք չի կապվել ո՛չ «Շիրակից», ո՛չ էլ հայկական որևէ այլ ակումբից, քանի որ, ինչպես տեսնում ենք, հայկական ակումբների մեծ մասն այժմ այլ քաղաքականություն է վարում։

Արման Աբելյան

«Տիգրան Բարսեղյանից կարծիք էին հարցրել իմ մասին»․ Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկի» տեղափոխության մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Երևանը» 2 նոր հարձակվող ունի

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Եթե մի կողմ թողնենք սկանդալը. «Շիրակի» հայելային պատկերն ավարտված առաջնությունում

Յուրա Մովսիսյանը կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսն ավելի քան 2 տարի անց

Վիուլեն Այվազյանը կարիերան Բելառուսում կշարունակի

Վիուլեն Այվազյանի երազանքի թիմը (տեսանյութ)

«Արարատի» երկրպագուների դեմքին ժպիտ եկավ 110 օր անց, իսկ «Շիրակը» դեռ «նոքդաունի» մեջ է

Վիուլեն Այվազյան. «Համոզված եմ՝ կգա մի օր, երբ կխաղամ Հայաստանի ազգային հավաքականում»

Ով է «Բանանցի» համար «մարդասպան» դարձած ֆուտբոլիստը և «Շիրակին» քանի խաղ է բաժանում հակառեկորդից

«Շիրակ» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«Փյունիկի» պատմության մեջ 2-րդ անգամ գրանցված ցուցանիշը և «Ալաշկերտի» ռեկորդակիր ֆուտբոլիստը. Առաջնության 7-րդ տուրը՝ 10 փաստով

«Շիրակը» Գյումրի տարավ Սուպերգավաթը, Եղիշե Մելիքյանի անսպասելի հրաժարականը և Կարապետյանի դուբլը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Մխիթարյանն ու Բիչախչյանը գիտեն՝ ինչպես ցնծություն պարգևել հայ ժողովրդին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

«Շիրակի» լավագույն մեկնարկը վերջին 19 տարիներին և առաջնության ամենահուսալի դարպասապահը. 10 փաստ՝ 5-րդ տուրի խաղերից

«Փյունիկ» – «Շիրակ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

Տիգրան՝ Մակեդոնիայի «արքան», Մարկոսի գլուխգործոցը և առեղծվածային «Բանանցը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)